Երևան քաղաքի պատմության թանգարան
Խաղ-էքսկուրսիա
Սիրելիʹ ուսուցիչներ, հաշվի առնելով այն կարևոր փաստը, որ Երևանի պատմությունը որպես առանձին առարկա Հայաստանի դպրոցներում չի դասավանդվում, մինչդեռ արժանի քաղաքացիներ դաստիարակելը՝ առանց Երևանի պատմությունն իմանալու անհնար է, մեր թանգարանը փորձում է լրացնել այդ բացթողումը՝ իրագործելով խաղ և դաս էքսկուրսիաներ, որոնց կարգախոսն է՝ սովորեցնել ոչ թե պարտադրելով, այլ խաղի միջոցով: Փորձը ցույց է տվել, որ ուսանելու այս մեթոդն առավել ճիշտ է դրված նպատակին հասնելու համար: