Երևան քաղաքի պատմության թանգարան
Խաղ-էքսկուրսիա
Ճանաչիʹր Երևանը

-Սիրելիʹ աշակերտներ, երբևէ ունեցե՞լ եք հնարավորություն զբոսնել հին Երևանում:

-Հին Երևանու՞մ:

- Ըմմմմ, մի րոպե մտածեմ:

- Ոʹչ, բայց շատ կուզեինք:

-Դե, եթե նման ցանկություն ունեք, Երևան քաղաքի պատմության թանգարանը մեծ սիրով պատրաստ է հատուկ ձեզ համար կազմակերպել վիրտուալ զբոսանք 20-րդ դարասկզբի Երևանը ներկայացնող մանրակերտի շուրջ: Հայտնվելով այդ ժամանակաշրջանում՝ դուք  ոչ միայն կշրջեք հին Երևանի փողոցներով ու այգիներով, կիմանաք թե հնում ինչ  եկեղեցիներ և տարբեր շենքեր են եղել մեր քաղաքում, այլև ձեզ կտրվի հնարավորություն հանդես գալ որպես Էրեբունիի և Երևանի <<բնակիչներ>> և մրցել ձեռք բերված գիտելիքներով: <<Բնակիչներից>> յուրա­քանչյուրին կտրվեն հարցեր, և ճիշտ պատասխանելու դեպքում նրանք կվաս­տա­կեն միավորներ, որոնց վրա պատկեր­ված է Երևանի խորհրդանիշներից մեկը` զի­նանշանը: Ի դեպ խաչբառի սիրահարներին էլ առաջարկում ենք լրացնել Երևանի պատմությանը վերաբերող խաչբառ:

Այցելեʹք Երևան քաղաքի պատմության թանգարան, մասնակցեʹք <<Ճանաչիʹր Երևանը>> խորագիրը կրող խաղ-էքսկուրսիային, որից հետո միայն պարզ կլինի, թե  ով կճանաչվի հաղթող: