Երևան քաղաքի պատմության թանգարան
Խաղ-էքսկուրսիա
«Գիտունիկը» կամ «Գուֆֆին» Երևան քաղաքի պատմության թանգարանում

Մեր թանգարանը ուրախությամբ պատրաստ է հյուրընկալել նաև փոքրիկ այցելուներին: Նրանց հենց թանգարանի մուտքից կդիմավորեն Երևանը շատ սիրող «Գիտունիկը»  կամ Դիսնեյից ժամանած մուլտհերոս «Գուֆֆին»: Նրանք երկուսն էլ մեծ ուրախությամբ երեխաներին կտեղեկացնեն, որ ինչպես իրենք ունեն ծննդականներ, այնպես էլ մեր հնա­գույն, բայց միևնույն ժամա­նակ երիտասարդ քաղաքն ունի ծննդյան վկայական, սա­կայն այն քա­րից է պատ­րաստված: Նրա վրա փորագրված են իր ծննդյան տարեթիվն ու հայր­անու­նը, այսինքն` հիմնադիր արքայի անունը: Երևանը հնագույն ժամանակաշրջանում և միջնադարում ներկայացնող ցուցասրահում երեխաներին հնարավորություն կտրվի, Գիտունիկի կամ Գուֆֆիի օգնությամբ, շոշափելով վանակատից պատրաստված աշխատանքային գործիքների կրկնօրինակները, պատկերացում կազմել, թե ինչպիսին են եղել մեզանից հազարավոր տարիներ առաջ թվագրող աշխատանքային գործիքները: Այդ հնագույն իրերին ձեռք տալուց հետո Գիտունիկը կամ Գուֆֆին որոշում են լվացվել և փոքիրկ այցելուներին խնդրում են, որպեսզի փնտրեն, թե որտեղ է հնարավոր լվացվել: Երեխա­ները, սրահում շրջելով, Երևանի մանրա­կեր­տի վրա տեսնում են 2 գետ, և Գիտունիկը կամ Գուֆֆին լվացվում են այդ գետե­րից մեկում ու ասում, որ այդ գետի անունն է Հրազդան: Նմա­նա­տիպ այլ հնարքներ ցուցաբերելով` էքսկուր­սա­վարի օգնական տիկնի­կ Գիտունիկը կամ ձեռնոց-տիկնիկ Գուֆֆին նրանց ուղեկ­ցում են թանգարանի բո­լոր ցու­ցասրահներում: Վերջում Երևանի հիմնի ղողանջների ներքո փոքրիկ այցելու­ներին տրվում է Գիտու­նիկի կամ Գուֆֆիի լուսա­նկարով շնորհակալագիր: