Երևան քաղաքի պատմության թանգարան
Խաղ-էքսկուրսիա
Երևանի բերդի առումը

Նկատի ունենալով <<Արևելյան Հայաստանի միացումը Ռուսաստանին>> թե­մայի կարևորությունը և այն փաստը, որ մեր թանգարանում են պահվում այս թեման լուսաբանող արժեքավոր ցուցանմուշներ՝ զենքեր, մեդալներ, դրոշներ, Երևանի բերդի հյուսիսային դարպասի բանալիները և այլն, թանգարանը դպրոցներին առաջարկում է <<Երևանի բերդի առումը>> խաղ-էքսկուրսիան, որի ընթացքում էքս­կուրսավարն աշակերտներին առաջարկում է, հայ կամավորականների օրինակին հետևելով, մեկ անգամ ևս պարսիկներից գրավել <<Երևանի բերդը>>: Վիկտորինայի ընթացքում 20 ու ավելի միավոր վաստակելու դեպքում դարեր շարունակ անառիկ համարվող բերդը գրավվում է այս անգամ արդեն ոչ թե զենքով, այլ աշակերտների գիտելիքների շնոր­հիվ: Խելացի և ակտիվ աշակերտները պարգևա­տրվում են Երևանի բերդի գրավ­ման համար մեդալների կրկնօրինակներով, իսկ խաղի ավարտին նրանց է հանձնվում Երևանի բերդի բանալիների տեսքով շնորհա­կալագիր:

Մեր թանգարանը դպրոցականներին առաջարկում է նաև <<Արևելյան Հայաստանի միացումը Ռուսաստանին>> դաս-էքսկուրսիան, որի շնորհիվ ուսումնառու այցելուներին հնարավորություն կընձեռվի ավելի մանրամասն ծանոթանալ տվյալ ժամանակաշրջանի պատմական իրադարձություններին:

Սիրելիʹ դպրոցականներ, մեր թանգարանում անցկացվող էքսկուրսիաները ավարտվում են արդեն բարի ավանդույթ դարձած պատվավոր երևանցու երդումով Երևանի խորհրդանիշների ներքո: Այցե­լուները Երևանի հիմնը կատարելուց հետո համայն հայության քաղաքամայր Երևանը պահ­պանելու և շե­նացնելու հանդիսավոր երդում են տալիս: