Encyclopedia

Մեծ Բրիտանիա

Պետական կարգը՝ միապետություն
Մայրաքաղաքը՝ Լոնդոն
Տարածքը՝ 244 հզ. կմ2
Բնակչությունը՝ 59,8 մլն
Պետական լեզուն՝ անգլերեն
Դրամական միավորը՝ ֆունտ ստեռլինգ

Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն, սուվերեն պետություն է Արևմտյան Եվրոպայում։ Երբեմն կոչվում է Միացյալ Թագավորություն, սկսած 1706 թ.՝ Մեծ Բրիտանիա։ Երկիրը ներառում է Մեծ Բրիտանիա կղզին, Իռլանդիա կղզու հյուսիս-արևելքը և բազմաթիվ փոքրիկ կղզիներ: Հյուսիսային Իռլանդիան Միացյալ Թագավորության միակ հատվածն է որ սահմանակից է մեկ այլ սուվերեն պետության՝ Իռլանդիայի հանրապետության հետ: Միացյալ Թագավորությունը բացի այս ցամաքային սահմանից մյուս կողմերից շրջապատված է Ատլանտյան օվկիանոսով, Հյուսիսային ծովով, Անգլիական նեղուցով և Իռլանդական ծովով:

Միացյալ Թագավորությունը ունիտար պետություն է, որը գործում է սահմանադրական միապետություն և պառլամենտական համակարգ կառավարման համապատասխան: Կառավարության նստավայրն է մայրաքաղաք Լոնդոնը:
Դա մի երկիր է իր սեփական իրավական համակարգով և բաղկացած է չորս երկրներից`   Անգլիա, Հյուսիսային Իռլանդիա, Շոտլանդիա և Ուելս: Վերջին երեք երկրներին տարբեր հզորության վարչական կառավարման իրավունք է տրված իրենց մայրաքաղաքներում`   Բելֆասթ, Էդինբուրգ և Կարդիֆ համապատասխանաբար:Միացյալ Թագավորության հետ միավորված են, բայց նրա կազմի մեջ չեն մտնում, երեք Գերնսի, Ջերսի և Մեն կղզի թագից կախյալ տարածքները: Միացյալ Թագավորությունը ունի տասնչորս Բրիտանական օվկիանոսյան տարածքներ: Սրանք Բրիտանական կայսրության մնացորդներն են, որը իր բարձրակետում 1922 թ. նրա տարածքը կազմում էր համարյա երկրագնդի մակերևույթի մեկ քառորդը և մարդկության պատմության մեջ ամենամեծ կայսրությունն էր: Բրիտանական ազդեցությունը կարելի նկատել մինչ օրս նրա նախկին տարածքների մեծ մասում՝ բազմաթիվ բնագավառներում՝լեզվի, մշակույթ և օրենսդրական համակարգ: Միացյալ Թագավորությունը զարգացած երկիր է ՀՆԱ-ի ցուցանիշով աշխարհում յոթերորդն է և ութերորդն է իր գնողունակությամբ: Այն 19-րդ դարում և 20-րդ դարի սկզբում այն աշխարհի ամենաարդյունաբերական երկիրն էր և ամենաազդեցիկը միջազգային հարաբերություններում: Միացյալ Թագավորությունը շարունակում է մնալ գերտերություն և իր առաջատար ազդեցությունն ունի աշխարհի տնտեսության, մշակույթի, ռազմական, գիտական և քաղաքական բնագավառներում: Այն միջուկային պետություն է և իր ռազմական ծախսերով աշխարհում չորրորդն է:
Միացյալ Թագավորությունը 1946 թ. առաջին նստաշրջանից սկսած ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի անդամ է: Այն 1973 թ. Եվրոպական Տնտեսական Միության անդամ է: Միացյալ Թագավորությունը Ազգերի Համագործակցության, Եվրախորհրդի, Մեծ յոթնյակի, Մեծ ութնյակի, ՆԱՏՕ-ի, Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության, Առևտրի Համաշխարհային Կազմակերպության անդամ է:
 
Աշխարհագրություն
Պետությունը գտնվում է Բրիտանական կղզիների վրա (Մեծ Բրիտանիա կղզի և Իռլանդիա կղզու հյուսիս-արևելյան մասսը, մի շարք փոքր կղզիներ և արշիպելագներ, Նորմանդյան կղզիներ, Օրկնեյան կղզիներ, Շետլանդյան կղզիներ): Կղզիները շրջապատում են Ատլանտյան օվկիանոսը և Հյուսիսային Սառուցյալ օվկիանոսը, Մեծ Բրիտանիա կղզու հարավ-արևելյան ափը գտնվում է ընդամենը 35 կմ հեռավորության վրա Ֆրանսիայի ափեզրից, նրանց բաժանում է Լա Մանշ նեղուցը:
 
Մեծ Բրիտանիայի մակերեսը կազմում է 243 809 կմ², ցամաքը կազմում է 240 579 կմ², ներքին ջրային տարածքները`   3 230 կմ²: 1993 թվականի տվյալներով ցամաքի 10% ծածկված է անտառներով, 46% օգտագործվում է որպես արոտավայրեր, ևս 25% օգտագործվում է գյուղատնտեսության մեջ: Ափերի երկարությունը կազմում է 17 820 կմ[58]: Հարավային ափեզրը միացած է Մայրցամաքային Եվրոպայի հետ 50 կմ երկարությամբ Եվրոթունելով, որից 38 կմ անցնում է ջրի տակով, սա աշխարհում ամենաերկար ստորջրյա թունելն է:
 
Կլիման
Մեծ Բրիտանիան ունի չափավոր օվկիանոսային կլիմա մեծ քանակությամբ անձրևներով, տարվա ամբողջ ընթացքում: Ջերմաստիճանը փոփոխվում է տարվա եղանակից կախված, սակայն հազվադեպ է իջնում −11°C-ից կամ բարձրանում 35 °C-ից: Հիմնականում քամիները փչում են հարավ-արևմուտքից և հաճախ բերում են սառը և խոնավ եղանակ Ատլանտյան օվկիանոսից, սակայն երկրի արևելյան մասերը հիմնականում պաշտպանված են այս քամիներից, և քանի որ տեղումների հիմնական մասը տեղում է արևմտյան շրջաններում, արևելյան շրջանները բավականին չորային են: Ատլանտյան հոսանքները, որոնք տաքացվում են Գոլֆստրիմի կողմից, բերում են փափուկ ձմեռներ, երբեմն ձմռանը և վաղ գարնանը լինում է ձյուն, սակայն այն արագ հալվում է:
 
Վարչական բաժանում
Միացյալ Թագավորության յուրաքանչյուր երկիր ունի իր վարչական և աշխարհագրական բաժանման միավորը, որը դեռևս գոյություն ուներ Միացյալ Թագավորության՝ որպես պետություն ձևավորվելուց առաջ։ Գոյություն չունի մեկ ստանդարտ վարչական միավոր, որը կկապի ողջ երկիրը։ Մինչ 19-րդ դարը գրեթե ոչ մի փոփոխություններ չեն եղել հին բաժանման մեջ, սակայն այնուհետև սկսվեց դերերի և գործառույթների մշտական զարգացումը։
 
Անգլիայի տեղական ինքնակառավարումը շատ բարդ է։ Անգլիական կառավարության օրենսդրական հիմքը սահմանվում է Միացյալ Թագավորության խորհրդարանի և կառավարության կողմից, քանի որ Անգլիան չունի իր սեփական խորհրդարանը։ Անգլիայի բաժանման բարձրագույն մակարդակը կազմում են 9 կառավարական շրջանները։ Շրջանային մակարդակից ցած գտնվում է կոմսության խորհուրդը, այնուհետև համայնքային խորհուրդները կամ ունիտար խորհուրդները։ Լոնդոնն ունի իր համակարգը՝ կազմված 32 լոնդոնյան բորոներից։ Խորհրդի անդամներն ընտրվում են մեծամասնական ընտրակարգով։
 
Կախյալ տարածքները
Միացյալ Թագավորությունն ունի գերիշխանություն 17 տարածքների նկատմամբ, որոնք Միացյալ Թագավորության մաս չեն կազմում՝ 14 անդրծովյան տարածքների և 3 թագավորական տարածքների։
14 անդրծովյան տարածքների մեջ մտնում են Անգիլիան (մայրաքաղաքը՝ Վալլի), Բերմուդյան կղզիները (Համիլտոն), Բրիտանական անտարկտիկական տարածքը (Ռոտերա), Հնդկական օվկիանոսի բրիտանական տարածքները (Դիեգո-Գարսիա), Բրիտանական Վիրջինյան կղզիները (Ռոդ Թաուն), Ջիբրալթարը (Ջիբրալթար), Կայմանյան կղզիները (Ջորջթաուն), Մոնտսերատ կղզին (Պլիմուտ), Սուրբ Հեղինե կղզին (Ջեյմսթաուն), Փիտկերն կղզին (Ադամսթաուն), Թյորքս և Կայկոս կղզիները (Կոբերն Թաուն), Ֆոլկլենդյան կղզիները (Պորտ Ստենլի), Հարավային Ջորջիա և Հարավային Սանդվիչյան կղզիները (Գրյուտվիկեն) և երկու բրիտանական հենակետերը Կիպրոսի տարածքում՝ Ակրոտիրին և Դեկելիան (Եպիսկոպի)։
 
Պետական կառուցվածք
Միացյալ թագավորությունը ունիտար պետություն է՝ սահմանադրական միապետությամբ։ Եղիսաբեթ II թագուհին Միացյալ թագավորության և ևս 15 անկախ պետությունների ղեկավարն է։ Միապետն ավելի շատ ձևական քան քաղաքական բնույթ է կրում և միայն «խորհուրդ տալու, նախազգուշացնելու և հաստատելու» իրավունք ունի։ Միացյալ թագավորությունը Սահմանադրություն որպես միասնական փաստաթուղթ չունի աշխարհի 3 պետությունների պես՝ Նոր Զելանդիա, Իսրայել, Սան Մարինո։ Մեծ Բրիտանիայի Սահմանադրությունը հիմնականում կազմված է տարբեր գրավոր աղբյուրների ժողովածուից՝ ներառյալ կանոնադրություններ, դատական իրավունք, միջազգային պայմանագրեր։
 
Կառավարություն
Միացյալ Թագավորությունն ունի խորհրդարանական կառավարություն, որը հիմնված է վեսթմինսթերյան համակարգի վրա, որը կիրառվում է նաև ողջ աշխարհում։ Խորհրդարանը, որը նստում է Վեսթմինսթերյան պալատում, կազմված է 2 պալատից՝ ընտրովի համայնքների պալատից և նշանակովի լորդերի պալատից։ Ցանկացած ընդունված փաստաթուղթ պետք է թագուհու հավանությանն արժանանա, որպեսզի ընդունվի որպես օրենք։ Խորհրդարանը Միացյալ Թագավորության գլխավոր օրենսդիր մարմինն է, քանի որ Շոտլանդիայի պատվիրակված խորհրդարանը, ինչպես նաև Հյուսիսային Իռլանդիայի և Ուելսի ասամբլեաներն ինքնիշխան մարմիններ չեն, և տեսականորեն բրիտանական խորհրդարանը կարող է ցրել դրանք։
Միացյալ Թագավորության հիմնական 3 կուսակցություններն են՝ Պահպանողական, Լեյբորիստական և Լիբերալ դեմոկրատական կուսակցությունները։  Եվրոպական խորհրդարանում Բրիտանական խորհրդարանն ունի 72 պատգամավոր՝ 12 շրջաններից։
 
Տնտեսություն
Միացյալ Թագավորությունն ունի մասամբ կարգավորվող շուկայական տնտեսություն։
Ըստ շուկայական փոխարժեքների՝ Միացյալ Թագավորությունը համարվում է աշխարհում 8-րդ և Եվրոպայում 2-րդ (Գերմանիայից հետո) ամենամեծ տնտեսություն ունեցող պետությունը։ Թագուհու գանձապետարանը, որը գլխավորում է կանցլերը, պատասխանատու է բրիտանական կառավարության կողմից հասարակական ֆինանսական և տնտեսական քաղաքականության մշակման և կիրառման համար։ Անգլիայի բանկը կամ Միացյալ Թագավորության կենտրոնական բանկը պատասխանատու է ազգային արտարժույթի՝ ֆունտ ստերլինգի թողարկման համար։
Տուրիզմը համարվում է բրիտանական տնտեսության ամենակարևոր մասը, և 2004թ 27մլն զբոսաշրջիկներով պետությունը զբաղեցնում է 6-րդ տեղը համաշխարհային տուրիզմի շարքերում, իսկ Լոնդոնը համարվում է զբոսաշրջիկների կողմից ամենաշատ այցելվող քաղաքը աշխարհում։
 
Կրոնը
Հիմնական կրոնները`   քրիստոնեություն, ամենատարածված կրոնն է (42 079 000), 71,6%, իսլամ (1 591 000), 2,7%, հինդուիզմ (559 000), 1%, սիկխիզմ (336 000), 0,6%, հուդայականություն (267 000), 0,5%, բուդդայականություն (152 000), 0,3%, այլ կրոններ (179 000), 0,3%, աթեիզմ (9 104 000), 15,5%, չեն պատասխանել (4 289 000), 7,3%:
Անգլիայի տարածքում գոյություն ունի եկեղեցի պետական կարգավիճակով`   Անգլիայի եկեղեցին, որի աշխարհիկ ղեկավարը բրիտանական միապետն է: Անգլիայի եկեղեցին մեկն է տեղական եկեղեցիներից, որոնք մտնում են Անգլիկանյամ միության մեջ, որոնց հոգևոր առաջնորդն է Քենթերբերիի արքեպիսկոպոսը:
Համաձայն հետազոտությունների, Միացյալ Թագավորությունը, հիմնականում աշխարհիկ բնակչությամբ երկիր է`   միայն մարդկանց 38% է հայտարարում իրենց հավատի մասին Աստծո հանդեպ («a God»), չնայած, ըստ Անգլիայի եկեղեցու 2005 թվականի տվյալների, «Անգլիայի բնակչության 72 % նշել են, որ իրենք պատկանում են քրիստոնեական հավատին»:
Համաձայն 2008 թվականին Ջոզեֆ Ռոունթրիի Հիմնադրամ քրիստոնեական բարեգործական կազմակերպության հրատարակված հետազոտության, «գերակայող կարծիք» է հանդիսանում հասարակությամ մոտ, թե կրոնը դա «հասարակական չարիք» է

Մշակույթ
Միացյալ թագավորության մշակույթը հարուստ է և բազմազան: Բազմաթիվ գործոններ են ազդել մշակույթի վրա`   կղզիական բնույթի պետություն լինելը, պետության պատմությունը որպես արևմտյան դեմոկրատիայի առաջատար և ռազմաքաղաքական նշանակալից երկիր, ինչպես նաև այն հանգամանքը, որ պետությունը ձևավորվել է չորս առանձին պետությունների հաշվին, որոնցից յուրաքանչյուրը պահպանել է իր ավանդույթները, սովորությունները և սիմվոլները: Բրիտանական կայսրության ազդեցության շնորհիվ իր հերթին տարածում է գտել նաև լեզուն և մշակույթը նրա նախկին գաղութներում`   ներառելով Ավստրալիան, Կանադան, Հնդկաստանը, Իռլանդիան, Նոր Զելանդիան, Հարավաֆրիկյան Հանրապետությունը /Հարավային Աֆրիկա/ և ԱՄՆ:

Գրականություն


Բրիտանական գրականություն տերմինը վերաբերվում է ինչպես Մեծ Բրիտանիայի, այնպես էլ Մեն կղզու, Նորմանդական կղզիների, ինչպես նաև Անգլիայի, Ուելսի և Շոտլանդիայի գրականություններին մինչև վերջիններիս միավորվելը: Բրիտանական գրականության մեծ մասը գրված է անգլերեն լեզվով: 2005 թ.-ին Մեծ Բրիտանիայում տպագրվել էր շուրջ 260 000 գիրք, իսկ 2006 թ.-ին Մեծ Բրիտանիան համարվում էր առաջատար երկիր ըստ տպագիր գրքերի անվանման:

 
Անգլիական դրամատուրգ և պոետ Ուիլյամ Շեքսպիրը համարվում է իր ոլորտում եղած ամենանշանավոր անձանցից մեկը ողջ պատմության մեջ, բայց և նրա ժամանակակիցներ Քրիստոֆեր Մարլոն և Բեն Ջոնսոնը ևս շատ հայտնի են: Ավելի ուշ այնպիսի դրամատուրգներ են ի հայտ եկել, որպիսիք են Ալան Էկբոյնը, Հարոլդ Փինթերը, Մայքլ Ֆրեյնը և Թոմ Սթոփարդը, որոնք համատեղել են սյուրռեալիզմի, ռեալիզմի և այլ մշակույթային ուղղությունների տարրեր:
 
Միջնադարյան անգլիացի ճանաչված գրողներից են Ջեֆրի Չոսերը (14-րդ դար), Թոմաս Մելորին (15-րդ դար), Թոմաս Մորը (16-րդ դար) և Ջոն Միլթոնը (17-րդ դար): 18-րդ դարում Դանիել Դեֆոն (Ռոբինզոն Կրուզոյի հեղինակը) և Սեմյուել Ռիչարդսոնը դարձան ժամանակակից վեպի պիոներները: 19-րդ դարում գրականությունը զարգացման մեջ մեծ ներդրում ունեցան Ջեյն Օսթինը, գոթիկական ոճի գրող Մերի Շելլին, մանկագիր Լուիս Քերոլը, Բրոնտե քույրերը, Չարլզ Դիքենսը, նատուրալիստ Թոմաս Հարդին, ռեալիստ Ջորջ Էլիոթը և պոետներ Ուիլյամ Բլեյքը և Ուիլյամ Վորդսվորթը: 20-րդ դարի անգլիացի նշանավոր գրողներից են ֆանտաստ Հերբերտ Ուելսը, մանկագիրներ Ռադյարդ Կիպլինգը, Ալան Ալեքսանդր Միլնը (Վինի Թուխին ստեղծողը) և Էնիդ Մերի Բլայթոնը, հակասական Դևիդ Հերբերտ Լոուրենսը, մոդեռնիստ Վիրջինիա Վուլֆը, երգիծաբան Իվլին Վոն, կանխագուշակ վիպասան Ջորջ Օրվել, հանրածանոթ Վիլյամ Սոմերսեթ Մոեմը և Գրեմ Գրինը, դետեկտիվ ժանրի վիպասան Ագաթա Քրիստին, Ջեյմս Բոնդին ստեղծող Յան Ֆլեմինգը, պոետներ Թոմաս Սթեռնս Էլիոթը, Լարկին Ֆիլիպը և Թեդ Հյուզը, ֆենտեզի ժանրի գրողներ Ջոն Ռոնալդ Ռուել Թոլքինը, Քլայվ Սթեյփլս Լյուիս և Ջոան Ռոուլինգը:
 
Փիլիսոփայություն
Միացյալ թագավորությունը հայտնի է իր «Բրիտանական էմպիրիցիզմ» ավանդույթով, որը փիլիսոփայական գիտելիք է հիմնված «Շոտլանդական փիլիսոփայության» վրա: Նրան երբեմն անվանում են «Ողջախության շոտլանդական դպրոց»:
Բրիտանական էմպիրիզմի հայտնի փիլիսոփաներից են Ջոն Լոկը, Ջորջ Բերկլին և Դեյվիդ Հյումը, իսկ շոտլանդական ողջախոհության դպրոցի կարկառուն ներկայացուցիչներն էին Դուգլաս Ստյուարտը, Թոմաս Ռեյդը և Ուիլիամ Համիլթոնը: Երկու բրիտանացիներ Ուտիլիտարիզմ բարոյական փիլիսոփաթյունը: Գործը սկսել է Ջերեմի Բենթամը, իսկ ավելի ուշ շարունակել է Ջոն Ստյուրատ Միլը իր «Ուտիլիտարիզմ»: Մեծ Բրիտանիայի մյուս նշանակալից փիլիոսոփաներն են Դունս Սքոթը, Ջոն Լիբուրնը, Մերի Ուոլստոնկրաֆթը, Ֆրենսիս Բեկոնը, Ադամ Սմիթը, Թոմաս Հոբսը, Ուիլյամ Օկկամը, Բերտրան Ռասելը և Ալֆրեդ Ջուլս Այերը: Ծագումով ոչ բրիտանացի, բայց բրիտանաբնակ հայտնի փիլիոսոփաներից են Իսայա Բերլինը, Կարլ Մարքսը, Կարլ Փոփերը և Լյուդվիգ Վիտգենշթայնը:

Երաժշտություն


Բրիտանիայում տարածում են գտել բազմաթիվ երաժշտական ոճեր`   Անգլիայի, Շոտլանդիայի, Ուելսի, Իռլանդիայի ազգային երաժշտություններով և ավարտած ծանր մետաղով:
Բրիտանիայի հայտնի կոմպոզիտորներից են Ուիլյամ Բյերդը, Հենրի Պյորսելը, Էդուարդ Էլգարը, Գուստավ Հոլստը, Արթուր Սալիվանըը, Ռալֆ Վոան Ուիլյամսը և բրիատանական ժամանակակից օպերայի պիոներ Բենջամեն Բրիտտենը: Փիթեր Մաքսվել Դևիսը համարվում է կենդանի կոմպոզիտորներից ամենանշանակալիցը և համարվում է թագավորական երաժշտության վարպետ: 

Մեծ Բրիտանիան ամբողջ աշխարհում ճանաչում ձեռք բերած Բի-բի-սի սիմֆոնիկ նվագախմբի հայրենիքն է: Բրիտանական հայտնի դիրիժորներից են Սայմոն Ռեթլը, Ջոն Բարբիիոլին և Մալկոլմ Սարջենտը:
Հայտնի կինոկոմպոզիտորներից են Ջոն Բարրին, Կլինտ Մենսելը, Մայք Օլդֆիլդը, Ջոն Փաուելը, Կրեյգ Արմստրոնգը, Դևիդ Առնոլդը, Ջոն Մերֆին և Հրաի Գեգսոն-Ուիլյամսը: Գեորգ Ֆրիդրիխ Հենդելը չնայած այն բանին, որ ծնվել էր Գերմանիայում, ընդունել էր բրիտնական քաղաքացիություն և նրա ստեղծագործություններից շատերը, այդ թվում և «Մեսսիան» անգլերեն լեզվով էին: Էնդրյու Լլոյդ Ուեբերը խասել է միջազգային փառքի և համարվում է բազմաթիվ մյուզիքլների երաժշտության հեղինակ, որոնք տարիներ շարունակ եղել են լոնդոնյան Վեսթ-Էնդի առաջատարը և հաճախ օգտագործվել են Նյու Յորքի Բրոդվեյում:
The Beatles (Բիթլզ) խմբի ստեղծագործությունները վաճառվել են ավելի քան մեկ միլիարդ օրինակով: Երաժշտության պատմության մեջ նրանք համարվում են ամենաականավոր կատարողներից մեկը, որոնք մեծ դեր ունեն ժողովրդականություն վայելող երաժշտության զարգացման գործում: Վերջին 50 տարիներին բրիտանական ժողովրդակթյուն վայելող երաժշտության ներկայացուցիչներից են Քուինը, Կլիֆ Ռիչարդը, Բի Գիսը, Էլթոն Ջոնը, Լեդ Զեփելինը, Փինք Ֆլոյդը և Ռոլինգ Սթոունզը, որոնցից յուրաքանչյուրն ամենաքիչը վաճառել է 200 միլիոն սկավառակ:
Ըստ Գինեսի ռեկորդների գրքի հետազոտությունների բրիտանկանն ոճում ամենամեծ հաղթանակաների թվով 10 կատարողներից 8-ը ծննդով Բրիտանիայից են, որոնք են Ստաուս Քվոն, Քուինը, Ռոլինգ Սթոունզը, UB40-ը, Դեփեչ Մոդը, Բի Գիսը, Pet Shop Boys-ը և Manic Street Preachers-ը: Համաշխարհային ճանաչում ունեցող բրիտանական ծագումով երաժշտական աստղերից են Պլացեբոն, Քոլդփլեյը, Ռադիոհեդը, Օազիսը, Spice Girls-ը, Դաֆֆին, Ջեսի Ջեյը, Մյուզը, Ադելը, Arctic Monkeys-ը, Franz Ferdinand-ը, Gorillaz-ը, Էմի Ուայնհաուսը, East 17-ը, Blur-ը, Plan B-ն, Ռոբի Ուիլյամսը և Դեքլան Գելբրեյթը:
 
Կերպարվեստ
Բրիտանական կերպարվեստը եվրոպական արվեստի անքակտելի մասն է։ Հայտնի նկարիչներից են ռոմանտիզմի ներկայացուցիչներ՝ Ուիլյամ Բլեյքը, Ջոն Կոնստեբլը, Պալմեր Սեմյուելը, Ուիլյամ Թրները, դիմապատկերի վարպետներ՝ Ջոշուա Ռեյնոլդսը, Լյուսյեն Ֆրեյդը, բնանկարի վարպետ Թոմաս Գեյնսբորոն, Արվեստի և արհեստների շարժման պիոներ Ուիլյամ Մորիսը, ֆիգուրատիվիստ Ֆրենսիս Բեկոնը, պոպ–արտի ներկայացուցիչներ Ռիչարդ Համիլտոնը և Դեվիդ Հոքնին, աբստրակցիոնիստ Հովարդ Հոջկինը, քանդակագործներ՝ Էնթնի Հորմլին, Անիշ կապուրը և Հենրի Սփենսեր Մուրը։ 1980–ականների վերջին և 1990–ականների սկզբին Լոնդոնի Սվաչի պատկերասրահը օգնեց ուշադրություն սևեռելուն մի խումբ բազմաժանրային նկարիչների վրա, որոնք հետագայում հայտնի դառան Երիտասարդ բրիտանացի նկարիչներ անվամբ։ Նրանց թվում էին Դեմյեն Հյորստը, Քրիս Օֆիլին, Ռեյչել Ուայթրելը, Թրեյսի Էմինը, Մարկ Ուոլինգերը, Սեմ Թեյլոր–Վուդը, Ջեյք և Դինոս Չեպմեն եղբայրները։ Լոնդոնի Արվեստի թագավորական ակադեմիան հանդիսանում է Միացյալ Թագավորության արվեստի զարգացմամբ զբաղվող հիմնական կազմակերպությունը։

Խորհրդանիշները


Միացյալ Թագավորության դրոշը Միության դրոշն է: Այն հիշատակվում է նաև «Ջեքի միություն» անվանումով: Այն առաջին անգամ ստեղծվել է 1606 թ.-ին`   Անգլիայի դրոշի և Շոտլանդիայի դրոշի վերադրմամբ և թարմացվել է 1801 թ.-ին`   ավելացվելով Սուրբ Պատրիկի դրոշը: Միության դրոշի մեջ Ուելսի դրոշը չկա, քանի որ Ուելսը գրավվել և միացվել է Անգլիային մինչև Միացյալ Թագավորության ստեղծումը, բայց և այնպես քննարկումներ եղել են Միության դրոշում նաև Ուելսի դրոշի օգտագործման վերաբերյալ: Մեծ Բրիտանիայի "Աստված պահպանի թագավորին" պետական օրհներգում «Թագավոր» բառը ամեն անգամ փոխվում է «Թագուհի» բառով, եթե միապետը կին է:

Բրիտանիան Միացյալ Թագավորության ազգային մարմնացումն է, և նա ունի Հռոմեական Բրիտանիայի ծագում: Բրիտանիան խորհրդանշվում է երիտասարդ կնոջ տեսքով, որն ունի շագանակագույն կամ ոսկե մազեր և կրում է Կորինֆյան սաղավարտ և սպիտակ զգեստ: Նա մի ձեռքին բռնել է Պոսեյդոնի եռաժանին և մի վահան, իսկ մյուս ձեռքով ընդունում է Միության դրոշը: Երբեմն նա պատկերվում է առյուծի վրա նստած: Բրիտանական կայսրության վերելքի ժամանակ պետությունն ասոցացվում էր ծովային գորիշխանության հետ`   ինչպես օրինակ «Բրիտանիա, կառավարիր ծովերով» երգում: Մինչ 2008 թ.-ը առյուծի խորհրդանիշը պատկերված էր Բրիտանիայի հետևի ֆոնի վրա Հիսուն պենս և Տաս պենս մետաղադրամների վրա: Այդ խորհրդանիշը նաև օգտագործվում է Բրիտանական բանակի ոչ հանդիսավոր դրոշների վրա: Բուլդոգը երբեմն օգտագործվում է որպես Միացյալ թագավորության խորհրդանիշ և կապված է նացիստական Գերմանիա Ուինսթոն Չերչիլի կատարած այցի հետ:
Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.