Encyclopedia

Իռլանդիա

Պետական կարգը՝ հանրապետություն
Մայրաքաղաքը՝ Դուբլին
Տարածքը՝ 70,3 հզ. կմ2
Բնակչությունը՝ 4,34 մլն
Պետական լեզուները՝ իռլանդերեն, անգլերեն
Դրամական միավորը՝ եվրո (մինչև 2002 թ.`   իռլանդական ֆունտ)

Իռլանդիան գտնվում է Եվրոպայի հյուսիս-արևմուտքում. զբաղեցնում է Իռլանդիա կղզու 5/6 մասը։ Մայրաքաղաք Դուբլինը Կղզին ծածկված է կանաչ մարգագետիններով, որի համար Իռլանդիան հաճախ կոչում են «կանաչ երկիր», «զմրուխտե կղզի»։ Իռլանդիայի տարածքի մեծ մասը հարթավայրային է, հարավ-արևմուտքում՝ ծովափին մոտ, ձգվում են Կեռի լեռները։ Արևելքից ողողվում է Իռլանդական ծովով և Հյուսիսային ու Սուրբ Գեորգիի նեղուցներով, իսկ հարավից, հյուսիսից և արևմուտքից՝ Ատլանտիկ օվկիանոսով։ Արևմուտքից-արևելք երկարությունը 300 կմ է, հյուսիսից-հարավ՝ 450 կմ։

 

Պատմություն
12-րդ դարում Իռլանդիան սկսեցին նվաճել անգլիացիները։ Իռլանդացիները խոշոր հաղթանակ տարան, երբ 1921 թ-ին երկիրը հռչակվեց դոմինիոն՝ անգլիական թագուհու գերագահության ներքո, 1973 թ-ին՝ Եվրամիության անդամ, իսկ 1994 թ-ին՝ հանրապետություն՝ նախագահի գլխավորությամբ։ Բայց Մեծ Բրիտանիային, այնուամենայնիվ, հաջողվեց Իռլանդիայից պոկել նրա հյուսիսային մասը՝ Հյուսիսային Իռլանդիան։ Իռլանդիան պառլամենտական հանրապետություն է։ Գործող սահմանադրությունը ընդունվել է 1937 թ.-ի հուլիսի 1-ի հանրաքվեի արդյունքում։ Օրենսդիր իշխանության գլխավոր մարմինը պառլամենտն է, որի կազմի մեջ մտնում են նախագահը և 2 պալատները՝ Ներկայացուցիչների պալատը՝ Դոյլ Էռեն, և Սենատը՝ Սենադ Էռեն։
 
Գետեր
Խոշոր գետը Շանոնն է, որից բացի խոշոր են Լի, Բլեկուոտեր, Շուր, Նոր, Էրն, Բանն գետերը, իսկ լճերից՝ Լոխ-Նեյը, Լոխ-Դերգը, Լոխ-Մասկը, Կիլլարնինը։ Տարածքի 15%-ը զբաղեցնում են տորֆաբեր ճահիճները։
 
Կլիման
Կլիման բարեխառն օվկիանոսային է։ Կղզու արևմտյան ափերը ողողում է Հյուսիսատլանտյան տաք հոսանքը, որի շնորհիվ Իռլանդիայի կլիման մեղմ է։ Տարին բոլոր օվկիանոսից փչում են տաք և խոնավ քամիներ, արևոտ օրերը քիչ են։
 
Ֆլորա
Իռլանդիայի բուսական աշխարհը համեմատած Մեծ Բրիտանիայի հետ աղքատ է։ Այստեղ աճում է 1300 տեսակի բույս, որոնք հանդիպում են նաև Եվրոպայում։ Իռլանդիայի կենդանական աշխարհը ավելի աղքատ է քան Եվրոպայում և Մեծ Բրիտանիայում։ Այնտեղ կարելի է հանդիպել սողունների և երկկենցաղների 4, կաթնասունների՝ 22 և ձկների՝ 10 տիպ, թռչունների 380 տեսակ։
 
Տնտեսություն
Գյուղական բնակչությունը հիմնականում ապրում է առանձին ագարակներում (ֆերմաներ), որոնք շրջապատված են վարելահողերով ու արոտավայրերով։ Տնտեսության հիմնական ճյուղը գյուղատնտեսությունն է, նրա հիմանական ուղղվածությունը անասնապահությունն է, կաթնատնտեսությունը, խոզաբուծությունը, ոչխարաբուծությունը։ Դաշտավարական մշակաբույսերից են ցորենը, գարին, կարտոֆիլը։ Զբաղվում են նաև ձկնորսությամբ։ Զարգացած է արդյունաբերությունը, հիմնականում՝ գյուղատնտեսական հումքի մշակումը. արտադրում են մսի և կաթնամթերքի պահածոներ, յուղ: Մեծ նշանակություն ունի գարեջրի և շաքարի արտադրությունը։ Վերջին շրջանում զարգացում են ապրում տեքստիլ, կարի, քիմիական արդյունաբերությունները, մեքենաշինությունը, էլեկտրոնիկան։
 
Բնակչություն
Ազգային կազմը միատարր է. 98%-ը իռլանդացիներ են, ապրում են նաև անգլիացիներ, շոտլանդացիներ, հրեաներ և այլք։ Իռլանդիայի բնակչության մոտ կեսը ապրում է քաղաքներում։ Իռլանդիայի մայրաքաղաք Դուբլինը կարևոր փոխադրական հանգույց է և երկրի գլխավոր ծովային նավահանգիստը, միաժամանակ մշակութային խոշոր կենտրոն է։ Պետական լեզուներն են իռլանդերենը և անգլերենը։

 

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.