Encyclopedia

Հինդուիզմ

Հինդուիզմը կրոն է, որը ստեղծված է եղել Հնդկական ենթամայրցամաքում: Հինդուիզմի պատմական անվանումը սանսկրիտով հնչում է որպես սանաթան-դհարմա (սանսկր. सनातन धर्म), ինչը նշանակում է «հավերժ կրոն», «հավերժ ճանապարհ, կամ «հավերժ օրենք»:

Հինդուիզմը աշխարհի ամենահին կրոններից մեկն է, որը արմատներով հասնում է մինչև վեդիական քաղաքակրթությունը: Ի տարբերություն այլ կրոնների, հինդուիզմը հիմնադրված չի եղել ոչ մեկի կողմից: Հինդուիզմում բացակայում է ընդհանուր դոկտրինը և հավատմունքի ընդհանուր կարգը: Հինդուիզմը ներկայացնում է իրենից տարբեր կրոնական ավանդույթների, փիլիսոփայական կարգերի և հավատմունքների ընտանիք, որոնք հիմնված են մոնոթեիզմի, պոլիթեիզմի, պանթեիզմի, մոնիզմի և նույնիսկ աթեիզմի վրա:

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.