Encyclopedia

Իրան

Պետական կարգը`   իսլամական հանրապետություն
Մայրաքաղաքը՝ Թեհրան
Տարածքը՝ 1.648 հզ. կմ2
Բնակչությունը՝ 70,5 մլն
Պետական լեզուն՝ պարսկերեն
Դրամական միավորը՝ ռիալ

Իրան (պարսկերեն՝ ايران, Իրան; ՄՀԱ՝ [iːˈɾɒn]), պաշտոնապես Իրանի Իսլամական Հանրապետություն (պարսկերեն՝ جمهوری اسلامی ايران)։

 

Ֆիզիկա-աշխարհագրական ակնարկ
Իրանն ընկած է Ասիա աշխարհամասի հարավ արևմտյան մասում և զբաղեցնում է Իրանական բարձրավանդակի ընդարձակ տարածքի 2/3 մասը`   Միջագետքից մինչև Կոպետ-Դաղի կատարները տարածվելով մոտ 1400 կմ, և Արաքսից մինչև Պակիստանի սահմանակից Բելուջիստան`   մոտ 2250 կմ: Երկրի տարածքը կազմում է 1 միլիոն 648 հազար կմ²։ Այն հավասար է Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի, Բելգիայի, Իռլանդիայի և Դանիայի տարածքները միասին վերցրած։ Հյուսիսում Իրանը սահմանակցում է Հայաստանի Հանրապետության, Ադրբեջանի Հանրապետության, Թուրքմենստանի Հանրապետության, հյուսիս-արևմուտքում Թուրքիայի, արևմուտքում Իրաքի, արևելքում Աֆղանստանի, հարավ-արևելքում Պակիստանի հետ: Հյուսիսում Իրանի տարածքը ողողվում է Կասպից ծովի, հարավում`   Պարսից ծոցի և Օմանի ծովի ջրերով։
լեռների ու բարձր լեռնաշղթաների երկիր է, որոնք զբաղեցնում են նրա տարածքի 4/5-ից ավելին։ Ռելիեֆը շատ բարդ է, բարձրությունների տատանումները`   խիստ կտրուկ։
 
Կլիման
Իրանի կլիման նրա տարածքի մեծ մասում չոր և ցամաքային է։ Տեղումները չափազանց քիչ են`   համենայն դեպս երկրի տարածքի մեծ մասում։ Առավել շատ տեղումներ լինում են տարվա ձմեռային և գարնանային շրջաններում: Առանձնապես չոր է Իրանական բարձրավանդակի ներքին շրջաններում, քանի որ ծայրամասային լեռները կլանում են ողջ խոնավությունը։ Երկրի ամենախոնավ շրջանը Կասպից ծովի առափնյա շրջանն է։ Իրանական բարձրավանդակի ներքին շրջաններում են գտնվում երկու ամենախոշոր անապատները`   Դաշթե-Քեվիր և Դաշթե-Լութ անապատները, որոնք զբաղեցնում են երկրի տարածքի մեկ ութերորդ մասը։ Մեծությամբ երրորդ անապատը Ջազմուրյան անապատն է։ Առհասարակ ամառն Իրանում ամենուրեք շոգ է և չոր`   բացառությամբ Կասպից ծովի ափերի։ Իրանական բարձրավանդակի ներքին անապատներում և երկրի հյուսիս-արևելքում ձմռանը հազվագյուտ չեն սառը օդային զանգվածների ներխուժումները Սիբիրից և Արկտիկայից, որի պատճառով տեղի է ունենում ջերմաստիճանի կտրուկ անկում`   մինչև -20, -25 աստիճան: Միաժամանակ երկրի շատ շրջաններում ամառային շոգը գերազանցում է +30, +35 աստիճանը։
 
Բնակչությունը
Բնակչությունը հիմնականում կենտրոնացած է միջլեռնային ընդարձակ հովիտներում, որտեղ հոսում են հորդառատ գետեր, և հողերն էլ բերրի են: Այստեղ են գտնվում նաև երկրի խոշոր քաղաքներ Թավրիզը, Քերմանշահը, Սպահանը, Շիրազը, Քերմանը, Եզդը և այլն: Էլբուրսի ստորոտին փռված է երկրի մայրաքաղաք Թեհրանը, որի արվարձաններում ցածրահարկ, լուսավոր տների թաղամասերն են՝ հարթ տանիքներով կավածեփ խրճիթների հարևանությամբ, կենտրոնում՝ բազմահարկ շենքերը, պուրակներն ու զբոսայգիները: Այս ու այնտեղ վեր են հառնում զարդանախշ բազմագույն գմբեթներով ու բարձր աշտարակ-մինարեներով բազմաթիվ մզկիթներ: Քաղաքի բանուկ պողոտաներից մեկի վրա է գտնվում 7 հայկական եկեղեցիներից մեկը՝ արդիական ոճով կառուցված Սուրբ Սարգիսը: 
 
Վարչական բաժանում
Իրանի Իսլամական Հանրապետության վարչական բաժանման միավորը՝ օսթանն է։ Ամեն օստանի ղեկավարը - օսթանդարն է։ Միապետության ժամանակ օստանդարներին նշանակում էր շահը, իսկ այսօր Ներքին Գործերի Նախարարությունը և դա հաստատում է երկրի նախագահը: Մինչև 1950 թվական Իրանը բաժանված է եղել 12 օսթանի։ 1950-1960 թվականներին նրանք հասել էին մենչև 10։ 1970-ներին դրանց թվաքանակը դարձավ 23: 1987 թվականին Կենտրոնային օսթանը բաժանեցին 2 օսթանների՝ Թեհրանի (1) և Մերքեզի (3)։ 1993-1997 թվականներին ստեղծվել են Արդաբիլ (6), Քում (2), Ղազվին (4) և Գոլեստան (27) օսթանները։ 2004 թ. Խորասանը, որը ամենամեծ օստանն է բաժանվել է 3 օստանի (28, 29, 30)։ Դրա փոքր մասնիկը անց է կցել Յազդ օսթանին։
Օսթանները վարչատարածքային միավորներ են վերին մակարդակի, դրանք իրեն հերթին բաժանվում են 324 շահրեստանների (շրջանների): Շահրեստանները բաժանվում են ավելի քան 740 բահշերի։

 

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.