Encyclopedia

Աֆղանստան

Երկիր է Ասիայում։

 

Սահմանակցում է արևմուտքից Իրանի Իսլամական Հանրապետությանը, հարավից և հարավ-արևմուտքից`   Պակիստանին, հյուսուսից`   Թուրքմենստանին, Ուզբեկստանին և Տաջիկստանին, ծայր արևելքից`   Չինաստանին և Հնդկաստանին։
Երկիրը գտնվում է մայրցամաքի կենտրոնում, ծովերից հազարավոր կիլոմետրեր հեռու, ինչով էլ պայմանավորված է երկրի խիստ ցամաքային կլիման: Աֆղանստանը անվանում են լեռների և անապատների երկիր։ Երկրի արևելքում վեր են խոյանում Հինդուկուշի լեռները, որոնց լանջին է գտնվում Աֆղանաստանի մայրաքաղաք Քաբուլը։
Երկրի ամենախոշոր գետը`   Փյանջը, հոսում է Տաջիկստանի սահմանով։ Աֆղանստանի խոշոր քաղաքներից են Կանդահարը, Հերաթը, Մազարի Շարիֆը և այլն։
Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.