Encyclopedia

Ճագար

Ճագարները (լատիներեն՝ Oryctolagus cuniculus) նապաստականմանների կարգի կաթնասուն կենդանիներ են: Ընտանի ճագարի ցեղերի նախահայրը:

Մարմնի երկարությունը 35-45 սմ է, կենդանի միջին զանգվածը`   1,3-2,2 կգ: Գույնը`   գորշ մոխրագույն: Բազմանում է տարին մի քանի անգամ (յուրաքանչյուր ծնին`   3-9 ձագ): Սնվում է հիմնականում խոտաբույսերով: Հսկայական գաղութներով ապրում է բաց տարածություններում: Որսի լավ կենդանի է (օգտագործվում են միսը և մորթին):

Հայրենիքը Հարավ-արևմտյան Եվրոպան և Հյուսիս-արևմտյան Աֆրիկան է: Ներմուծվել է և լայնորեն տարածվել Կենտրոնական Եվրոպայում, Մեծ Բրիտանիայում, Նոր Զելանդիայում, Ավստրալիայում, Հարավային Աֆրիկայում, ԱՄՆ-ի հյուսիսային շրջաններում և Հարավ-արևմտյան Ուկրաինայում: Որոշ երկրներում (օրինակ`   Ավստրալիայում) մեծ վնաս է հասցնում գյուղատնտեսությանն ու ֆաունային:
Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.