Գիտելիքից դեպի հաղթանակ տանող ճանապարհն այս անգամ հաղթահարեցին 9-12-րդ դասարանցիները:

Duel Plus ինտելեկտուալ մրցույթի այս փուլը ևս մյուսներին չզիջեց իր ակտիվությամբ ու ոգևորությամբ: Գիտելիքների համառ պայքարում հաղթած Արմավիրի մարզի գ. Խանջյանի Արմեն Բենիամինի Հակոբյանի անվան միջնակարգ դպրոցի 10-րդ դասարանի աշակերտուհի Արևիկ Աղաբաբյանն արժանանացավ հաղթողի համար նախատեսված հատուկ մրցանակի:

Մրցույթի ավարտին մասնակից բոլոր աշակերտները պարգևատրվեցին պատվոգրերով ու խրախուսական մրցանակներով:

02 July 2018, 18:45

«Դուելի» մարտահրավերն այս անգամ 6-8-րդ դասարանցիներինն էր․ պայքարը թեժ էր, ոգևորությունը՝ անչափելի․․․

Duel Plus ինտելեկտուալ մրցույթի վիկտորինային այսօր մասնակցեցին 6-8-րդ դասարանների տարիքային խմբում նախընտրական փուլը հաղթահարած աշակերտները՝ մրցելով տարվա ընթացքում ձեռք բերած գիտելիքներով:

Գիտելիքների արդար պայքարում հաղթեց Երևանի Վահան Տերյանի անվան թիվ 60 հիմնական դպրոցի 8-րդ դասարանի աշակերտուհի Անուշ Մարգարյանը՝ ստանալով հատուկ մրցանակ:

Dasaran-ի կողմից պատվոգրեր և խրախուսական մրցանակներ ստացան նաև մասնակից մյուս երեխաները՝ կրթական կենտրոնից հեռանալով լավ սովորելու հաստատուն ցանկությամբ։

02 July 2018, 15:43

Սիրելի՜ Dasaran-ցիներ, շտապում ենք տեղեկացնել, որ այսօր Duel Plus ինտելեկտուալ մրցույթի վիկտորինային մասնակցեցին նաև 4-5-րդ դասարանների տարիքային խմբում նախընտրական փուլը հաղթահարած աշակերտները՝ մարտահրավեր նետելով իրենց հասակակիցներին և մրցելով տարվա ընթացքում իրենց ձեռք բերած գիտելիքներով:

Իսկ արդար պայքարում հաղթող ճանաչվեց Կոտայքի մարզի ք. Հրազդանի թիվ 2 հիմնական դպրոցի 5-րդ դասարանի աշակերտ Մհեր Մկրտչյանը և պարգևատրվեց հաղթողի համար նախատեսված մրցանակով:

Dasaran-յան մրցանակներով պարգևատրվեցին նաև մասնակից բոլոր երեխաները, ապա մասնակցեցին «Փոքրիկ Էյնշտեյն» գիտական շոուին՝ մի պահ դառնալով հեքիաթային ամենագետներ:

29 June 2018, 18:33

Փոքրիկ ամենագետների անզիջում պայքար գիտելիքների աշխարհում…

Dasaran-յան պատերազմների սենյակում այսօր կայացավ ամենամյա բնույթ կրող Duel Plus ինտելեկտուալ մրցույթի 2-3-րդ դասարանների տարիքային խմբի վիկտորինայի փուլը, որին մասնակցեցին իրենց խմբում նախընտրական փուլը հաղթահարած աշակերտները:

Գիտելիքների համառ պայքարում հաղթեց Կոտայքի մարզի գ. Բալահովիտի Ի. Վիրաբյանի անվան միջնակարգ դպրոցի 3-րդ դասարանի աշակերտ Նորիկ Սարգսյանը և ստացավ այդքան սպասված հատուկ մրցանակը:

29 June 2018, 17:57

Սիրելի՜ Dasaran-ցիներ, տեղեկացնում ենք, որ Duel Plus մրցույթի վիկտորինայի փուլը կանցկացվի Dasaran կրթական ծրագրի գրասենյակում (ՀՀ, ք. Երևան, Հակոբ Հակոբյան 3/2):

Հունիսի 29-ին՝ ժամը 10:30՝ 2-3-րդ դասարաններ,
Հունիսի 29-ին՝ ժամը 15։00՝ 4-5-րդ դասարաններ,
Հուլիսի 2-ին՝ ժամը 11:00՝ 6-8-րդ դասարաններ,
Հուլիսի 2-ին՝ ժամը 15:00՝ 9-12-րդ դասարաններ:

Սպասում ենք ձեզ և հաղթանակ ենք մաղթում գիտելիքների պայքարում :)

21 June 2018, 15:32

6-8-րդ դասարանների տարիքային խմբում նախընտրական փուլը հաղթահարել և վիկտորինայի փուլ են անցել հետևյալ աշակերտները՝

1. Հակոբ Պետրոսյան (ք. Մասիսի թիվ 1 հմ/դ, 8-րդ դասարան) - 18 միավոր / 88 վրկ.
2. Անուշ Մարգարյան (ք. Երևանի թիվ 60 հմ/դ, 8- րդ դասարան) - 17 միավոր / 93 վրկ.
3. Անի Պետրոսյան (ք. Երևանի թիվ 107 մ/դ, 8- րդ դասարան) - 17 միավոր / 114 վրկ.
4. Ավագ Մկրտչյան (ք. Եղեգնաձորի թիվ 2 հմ/դ, 8- րդ դասարան) - 17 միավոր / 132 վրկ.
5. Կարո Հարությունյան (գ. Օշականի մ/դ, 8- րդ դասարան) - 16 միավոր / 112 վրկ.
6. Գաբրիել Գաբրիելյան ( ք. Արարատի թիվ 5 մ/դ, 8- րդ դասարան) - 16 միավոր / 119 վրկ.
7. Արփի Մաթևոսյան (ք. Աբովյանի թիվ 2 հմ/դ, 6- րդ դասարան) - 16 միավոր / 130 վրկ.
8. Վահան Սարգսյան (ք. Վաղարշապատի թիվ 4 հմ/դ, 7- րդ դասարան) - 16 միավոր / 139 վրկ.
9. Մարի Սիմոնյան (ք. Եղվարդի թիվ 3 հմ/դ, 6- րդ դասարան) - 15 միավոր / 94 վրկ.
10. Էլեն Աբրահամյան ( ք. Երևանի թիվ 60 հմ/դ, 8- րդ դասարան) - 15 միավոր / 132 վրկ.

Շնորհավորում ենք և մաղթում հաջողություններ

20 June 2018, 18:27

Ահա և Duel Plus մրցույթին մասնակցած 6-8-րդ դասարանների աշակերտների նկարները ))

20 June 2018, 18:16

Մե՜ծ սիրով ձեզ ենք ներկայացնում նաև 9-12-րդ դասարանների տարիքային խմբում Duel Plus մրցույթի նախընտրական փուլը հաղթահարած աշակերտների անունները:
Այսպիսով՝

1. Էդվարդ Մովսիսյան (Մ. Հերացու անվան ԵՊԲՀ «Հերացի» ա/դ, 10-րդ դասարան) - 18 միավոր / 117 վրկ.
2. Լևոն Հարությունյան (գ. Ելփինի մ/դ, 11- րդ դասարան) - 16 միավոր / 104 վրկ.
3. Արևիկ Աղաբաբյան (գ. Խանջյանի մ/դ, 10- րդ դասարան) - 16 միավոր / 110 վրկ.
4. Ալիսա Գալստյան (ք. Մասիսի թիվ 5 ա/դ, 12- րդ դասարան) - 16 միավոր / 256 վրկ.
5. Սպարտակ Հարությունյան (գ. Մրգաշենի մ/դ, 11- րդ դասարան) - 15 միավոր / 134 վրկ.
6. Լիա Խաչիկյան (գ. Թաիրովի մ/դ, 10- րդ դասարան) - 15 միավոր / 140 վրկ.
7. Լիլիա Բեգլարյան (ք. Մասիսի թիվ 4 հմ/դ, 9-րդ դասարան) - 12 միավոր / 172 վրկ.
8. Տաթևիկ Դավթյան (գ. Ծաղկահովիտի մ/դ, 10-րդ դասարան) - 11 միավոր / 139 վրկ.
9. Անուշ Գորանցյան (գ գ. Մրգաշենի մ/դ, 10-րդ դասարան) - 11 միավոր / 145 վրկ.
10. Հրայր Գրիգորյան ( գ. Մալիշկայի Մ.Վ. Լոմոնոսովի անվան մ/դ, 10-րդ դասարան) - 10 միավոր / 151 վրկ.

18 June 2018, 18:06

Dasaran-ում մեծ ոգևորությամբ ու ակտիվությամբ շարունակվում է խելացիների անզիջում պայքարը գիտելիքների աշխարհում…
Ահա և 9-12-րդ դասարանցիների լուսանկարները:

18 June 2018, 17:54

Սիրելի՜ Dasaran-ցիներ,
2-3-րդ դասարանների տարիքային խմբում նախընտրական փուլը հաղթահարել և վիկտորինայի փուլ են անցել հետևյալ աշակերտները՝

1. Միքայել Շահբազյան (Գետամեջի մ/դ, 3-րդ դասարան) – 16 միավոր / 258 վրկ.
2. Ալեքս Ավագյան (գ. Արտավազի մ/դ, 2-րդ դասարան) – 16 միավոր / 335 վրկ.
3. Հայկ Նազարյան (ք. Արտաշատի թիվ 2 հմ/դ, 2-րդ դասարան) – 15 միավոր / 215 վրկ.
4. Մարինա Միրզոյան (ք. Արտաշատի թիվ 2 հմ/դ, 3-րդ դասարան) – 15 միավոր / 346 վրկ.
5. Տիգրան Զոհրաբյան (ք. Հրազդանի թիվ 2 հմ/դ, 3-րդ դասարան) - 15 միավոր / 365 վրկ.
6. Ալեքսանդր Իսկանդարյան (ք. Աբովյանի թիվ 10 հմ/դ, 2-րդ դասարան) - 15 միավոր / 385 վրկ.
7. Նորիկ Սարգսյան (գ. Բալահովիտի մ/դ, 3-րդ դասարան) - 14 միավոր / 248 վրկ.
8. Մուրադ Մուրադյան (գ. Զառի մ/դ, 3-րդ դասարան) - 14 միավոր / 301 վրկ.
9. Սերժ Ավետիսյան (ք. Աբովյանի թիվ 10 հմ/դ, 2-րդ դասարան) - 14 միավոր / 414 վրկ.
10. Սոֆյա Նիկողոսյան (գ. Բալահովիտի մ/դ, 2-րդ դասարան) - 14 միավոր / 779 վրկ.

18 June 2018, 11:46