Մրցույթին կարող են մասնակցել միայն աշակերտները
«Duel Plus» ինտելեկտուալ մրցույթ
Dasaran կրթական ծրագիրն անցկացնում է «Duel Plus» ինտելեկտուալ մրցույթը, որը հնարավորություն կտա Dasaran-ում գրանցված, բարձր առաջադիմություն ունեցող և նուռիկներ կուտակած աշակերտներին մրցելու միմյանց հետ իրենց գիտելիքներով և շահելու մրցանակներ:
Մրցույթի կանոններ
Մրցույթը նախատեսված է հետևյալ տարիքային խմբերի համար՝
-
2-3-րդ դասարաններ,
-
4-5-րդ դասարաններ,
-
6-8-րդ դասարաններ,
-
9-12-րդ դասարաններ:
Մրցույթին մասնակցելու համար վերոնշյալ տարիքային խմբերի աշակերտները պետք է ձեռք բերեն մասնակցության տոմս (Ticket), որն ստանալու համար անհրաժեշտ է ունենալ՝
-
1600 նուռիկ՝ 2-3-րդ դասարանների աշակերտների համար,
-
1700 նուռիկ՝ 4-5-րդ դասարանների աշակերտների համար,
-
2100 նուռիկ՝ 6-8-րդ դասարանների աշակերտների համար,
-
4000 նուռիկ՝ 9-12-րդ դասարանների աշակերտների համար:
Ինչպես ստանալ մրցույթի մասնակցության տոմս (Ticket)
Եթե աշակերտն ունի իր տարիքային խմբի համար պահանջվող համապատասխան թվով նուռիկներ, ապա անհրաժեշտ է՝
-
Ծածկանուն/ծածկագրով մուտք գործել Dasaran-ի կայք,
-
Այցելել «Duel Plus» մրցույթի էջ՝ սեղմելով անձնական էջի վերին հատվածում գտնվող «Duel Plus» նշանի վրա (մրցույթի էջ հնարավոր է մուտք գործել նաև կայքի «Մրցույթներ» բաժնից),
-
Սեղմել նոր բացված էջի ներքևում գտնվող «Duel Plus մրցույթի մասնակցության տոմս» հղումը,
-
Նոր բացված էջում լրացնել հետևյալ դաշտերը.
-
Ծննդյան վկայականի կամ անձնագրի սերիա և թվեր (օրինակ` ԱԱ 56147),
-
Բջջային հեռախոսահամար,
-
Էլ. փոստի հասցե (այս դաշտի լրացումը պարտադիր չէ):
-
Եվս մեկ անգամ ստուգել բոլոր տվյալները և սեղմել «Գնել» կոճակը` վճարելով մասնակցության տոմսի համար համապատասխան քանակի նուռիկներ (նուռիկների թիվը տվյալ պատուհանում նշված է կարմիր գույնով):
-
«Գնել» կոճակը սեղմելուց հետո կբացվի նոր էջ, որտեղ կտեսնեք մասնակցության տոմսը: այն անհրաժեշտ է տպել կամ բեռնել:
Վերոնշյալ գործողությունները հաջողությամբ կատարելուց հետո աշակերտի էջում կհայտնվի «Duel Plus» մրցույթի նշանը՝
-
Տպել և տպած տարբերակով ունենալ տոմսը, եթե ընտրել եք «Բեռնել» տարբերակը:
-
Տպելուց հետո մասնակցության տոմսը ներկայացնել դպրոցի տնօրինությանը կամ դասղեկին, որպեսզի այն կնքի և ստորագրի տնօրենը կամ փոխտնօրենը: Դպրոցի կնիքը տոմսի վրա պարտադիր է:
Ուշադրությո´ւն.
Եթե կորցրել եք կամ ցանկանում եք նորից տպել կամ բեռնել մասնակցության տոմսը, ապա անհրաժեշտ է՝
-
Ծածկանուն/ծածկագրով մուտք գործել Dasaran-ի կայք,
-
Մուտք գործել «Duel Plus» մրցույթի էջ` սեղմելով անձնական էջում գտնվող «Duel Plus» կոճակը,
-
Սեղմել էջի ներքևում գտնվող «Դուք արդեն ունեք մրցույթին մասնակցելու տոմս» հղումը:
Հարգելի՛ աշակերտներ,
«Duel Plus» մրցույթի մասնակցության տոմս (Ticket) կարող եք ձեռք բերել մինչև ս.թ. հունիսի 8-ը` ժամը 17:00-ն:
Մրցույթը բաղկացած է 2 փուլից
Նախընտրական փուլ
Մրցույթի նախընտրական փուլը կանցկացվի հունիս ամսին Dasaran կրթական ծրագրի գրասենյակում (ՀՀ, ք. Երևան, Հակոբ Հակոբյան 3/2):
Հունիսի 16-ին՝ ժամը 11:00՝ 2-3-րդ դասարաններ,
Հունիսի 16-ին՝ ժամը 15:00՝ 4-5-րդ դասարաններ,
Հունիսի 22-ին՝ ժամը 11:00 և 15:00՝ 6-8-րդ դասարաններ,
Հունիսի 23-ին՝ ժամը 11:00 և 15:00՝ 9-12-րդ դասարաններ:
Մասնակցության կարգ
Նախընտրական փուլին ներկայանալիս աշակերտը պետք է ներկայացնի՝
- Ծննդյան վկայականի կամ անձնագիրի բնօրինակը` կախված այն բանից, թե որ փաստաթղթի տվյալներն է լրացրել մասնակցության տոմսը ստանալիս,
- Դպրոցի ստորագրած և կնքած մասնակցության տոմսը:
Նախընտրական փուլի անցկացում
Նախընտրական փուլի մասնակիցները համակարգչի մոտ կլրացնեն ընդհանուր զարգացվածության թեստ: Նրանց կտրվի 20 հարց, որոնք կունենան 3 սխալ և մեկ ճիշտ պատասխանի տարբերակներ:
Յուրաքանչյուր տարիքային խմբից եզրափակիչ վիկտորինային կմասնակցի առավելագույնս ճիշտ և արագ պատասխաններ լրացրած առաջին 10 մասնակիցը:
Ուշադրությո´ւն
Նախընտրական փուլի արդյունքները կհրապարակվեն «Duel Plus» էջում փուլի անցկացումից հետո 3 օրվա ընթացքում:
Վիկտորինա
Հունիսի 24-ին՝ ժամը 11:00՝ 2-3-րդ դասարաններ,
Հունիսի 24-ին՝ ժամը 15:15՝ 4-5-րդ դասարաններ,
Հունիսի 26-ին՝ ժամը 10:15՝ 6-8-րդ դասարաններ,
Հունիսի 27-ին՝ ժամը 11:00՝ 9-12-րդ դասարաններ:
Վիկտորինային կմասնակցեն նախընտրական փուլը հաղթահարած 40 մասնակից, այսինքն` յուրաքանչյուր տարիքային խմբից 10 աշակերտ:
-
Մասնակիցներից յուրաքանչյուրը կստանա իր հերթական համարը:
-
Հարցերը կընթերցի մրցույթի հաղորդավարը, ինչպես նաև դրանք կցուցադրվեն դահլիճի մեծ էկրանին:
-
Վավեր են համարվում այն հարցաթերթերը, որոնց վրա միայն 1 պատասխան կա նշված և այն վերցված է շրջանակի մեջ:
-
Ջնջված կամ ուղղված պատասխաններով հարցաթերթն անվավեր է ճանաչվում:
Վիկտորինան բաղկացած է 3 փուլից
Առաջին փուլ
-
Առաջին փուլում մասնակիցներից յուրաքանչյուրը պետք է պատասխանի 10 հարցի:
-
Հարցերին պատասխանելու համար մասնակիցներին կտրվի 10 վայրկյան ժամանակ:
-
Յուրաքանչյուր հարց ներկայացված է առանձին թղթով:
-
Հարցին պատասխանելուց անմիջապես հետո լրացրած թուղթը պետք է հանձնել ժյուրիին:
-
Առաջին փուլը կհաղթահարի առավելագույն ճիշտ պատասխան տված 5 մասնակից:
Ամփոփելով առաջին փուլի արդյունքները` կհայտարարվեն 2-րդ փուլ անցած մասնակիցների անունները:
Երկրորդ փուլ
-
Երկրորդ փուլում մասնակիցներից յուրաքանչյուրը պետք է պատասխանի 10 հարցի:
-
Հարցերին պատասխանելու համար մասնակիցներին կտրվի 10 վայրկյան ժամանակ:
-
Յուրաքանչյուր հարց ներկայացված է առանձին թղթով:
-
Հարցին պատասխանելուց անմիջապես հետո լրացրած թուղթը պետք է հանձնել ժյուրիին:
-
Երկրորդ փուլը կհաղթահարի առավելագույն ճիշտ պատասխան տված 3 մասնակից:
Ամփոփելով երկրորդ փուլի արդյունքները` կհայտարարվեն 3-րդ փուլ անցած մասնակիցների անունները:
Երրորդ փուլ
-
Երրորդ փուլի ընթացքում կհնչեն հարցեր` առանց պատասխանի հնարավոր տարբերակի:
-
Երրորդ փուլը կընթանա «մաղման» սկզբունքով, այսինքն` ամեն սխալ պատասխան տված մասնակից դուրս կմնա պայքարից: Այս փուլն անկանխատեսելի է: Այն կարող է ավարտվել նույնիսկ մեկ հարցի ընթերցմամբ:
-
Այս փուլի ընթացքում յուրաքանչյուր հարցի պատասխանելու համար մասնակիցներին կտրվի 15 վայրկյան ժամանակ:
-
Պատասխաններն անհրաժեշտ է լրացնել վերջիններիս համար նախատեսված հատվածում:
-
Հաղթող կճանաչվի այն մասնակիցը, ով ճիշտ կպատասխանի բոլոր հարցերին:
Մրցույթի ամփոփում
Յուրաքանչյուր տարիքային խմբից հաղթող կճանաչվի 1 մասնակից, իսկ մյուս 9 մասնակիցները կստանան խրախուսական նվերներ՝
-
2-3-րդ դասարաններ` 1 գլխավոր և 9 խրախուսական
-
4-5-րդ դասարաններ` 1 գլխավոր և 9 խրախուսական
-
6-8 դասարաններ` 1 գլխավոր և 9 խրախուսական
-
9-12-րդ դասարաններ` 1 գլխավոր և 9 խրախուսական
Մրցանակներ