Applicants’ Corner

Վարսավիրական արվեստ և զարդային դիմահարդարում

  • Վարսավիր
  • Դիմահարդար
  • Մատնահարդար

Վարսահարդարը նախապատրաստում է մազերը կտրման և հարդարման (մերսում գլխամաշկը և լվանում մազերը): Կատարում է մազերի հարդարում, ներկում, գանգրացում և ուղղում: Կատարում է բարդ և հանդիսավոր սանրվածքների ձևավորում, կտրվածքերի և սանրվածքների մոդելավորում: Տրամադրում է մասնագիտական խորհրդատվություն: Մատնահարդարը կարող է աշխատել գեղեցկության սրահներում, կոսմետոլոգիական ու էսթետիկական կենտրոններում, մարզասրահներում, հյուրանոցային համալիրներում և այլ կազմակերպություններում, որտեղ պահանջվում է մատնահարդարման ծառայությունների մատուցում՝ առանձին անձանց համար, պահպանելով ազգաբնակչության տարբեր սեռատարիքային խմբերի եղունգների և մաշկի պատշաճ գեղագիտական արտաքին տեսքը և առողջությունը: Դիմահարդարը կարող է աշխատել գեղեցկության սրահներում, կոսմետոլոգիական ու էսթետիկական կենտրոններում, մարզասրահներում, հյուրանոցային համալիրներում և այլ կազմակերպություններում, որտեղ պահանջվում է դիմահարդարման ծառայությունների մատուցում՝ առանձին անձանց համար, պահպանելով ազգաբնակչության տարբեր սեռատարիքային խմբերի դեմքի և մաշկի պատշաճ գեղագիտական արտաքին տեսքը և առողջությունը:

Վարսավիր
Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.