Applicants’ Corner

Բերդի արհեստագործական պետական ուսումնարան

Բերդի արհեստագործական պետական ուսումնարանը իր գործունեությունը սկսել է 1973թ. փետրվարին որպես Շամշադինի գյուղական թիվ 8 պրոֆտեխնիկական ուսումնարան: 1976թ-ից հաստատությունը վերանվանվել է Շամշադինի ԳՊՏՈՒ, 1982թ. սեպտեմբերից` թիվ 36 գյուղական տեխնիկական ուսումնարան /ԳՏՈՒ/: ՀՍՍՀ մինիստրների սովետի որոշմամբ 1984թ. հոկտեմբերի 5-ից ուս.հաստատությունը կոչվել է միջնակարգ պրոֆտեխնիկական թիվ 81 ուսումնարան: 2001թ. սեպտեմբերից հաստատությունը կոչվել է N 81 ՄՄՈՒ, 2003թ. հունիսից` Արհեստագործական դպրոց, 2004թ. ապրիլից` Արհեստագործական ավագ դպրոց, 2004թ. սեպտեմբերից` Արհեստագործական ուսումնարան, իսկ 2012թ. մարտից հաստատությունը կրթական գործունեություն իրականացնում է «Բերդի արհեստագործական պետական ուսումնարան» ՊՈԱԿ անվանումով:
Ընդունելությունը կատարվում է համաձայն ՀՀ ԿԳՆ կողմից` տվյալ տարվա համար նախատեսված ընդունելության կարգի և ԲԱՊՈՒ-ին հատկացրած տեղերի: Դիմորդներ են հանդիսանում հիմնական ընդհանուր կրթություն ունեցող անձինք: Վերջին 2 տարիներին հաստատությունը իրականացնում է նաև միջնակարգ ընդհանուր կրթության հիմքով ընդունելություն` «Վարսավիրական արվեստ և զարդային դիմահարդարում» մասնագիտությամբ:
Ներկայումս Բերդի արհեստագործական պետական ուսումնարանն ունի հարուստ նյութատեխնիկական բազա, ինչը չափազանց անհրաժեշտ է տարածաշրջանի համար այդքան մեծ կարևորություն ներկայացնող հաստատության համար:
Վերջին տարիներին ՀՀ Բերդի արհեստագործական պետական ուսումնարանը մի շարք միջազգային կազմակերպությունների հետ ձևավորել է ամուր համագործակցություն, ստացել է աջակցություն:
Համագործակցում է Հայաստան համահայկական հիմնադրամի հետ: Արդեն 4-5 տարի է ԲԱՊՈՒ-ն համագործակցում է World-Vision միջազգային կազմակերպության հետ: <<Հայ օգնության ֆոնդ>> միջազգային կազմակերպության հետ համագործակցությունը 2 տարի է: 2014թ. ՀՕՖ-ի աջակցությամբ ուսումնարանում կատարվել են խոհարարական լսարանի նորոգման և կահավորման աշխատանքներ:

Հասցե` ՀՀ Տավուշի մ, ք. Բերդ, Թեհլերյան 43

Հեռ. (0267) 2-13-32 (0267)-6-26-25

Կայք` www.berdusumnaran.blogspot.com

Հիմնադրման տարեթիվ` 1973թ.

Ղեկավար`Աննա Ավալյան
Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.