Applicants’ Corner

«Ֆրանս-հայկական մասնագիտական ուսումնական կենտրոն» հիմնադրամ

Կենտրոնը հիմնադրվել է 2001թ.-ին համաձայն ՀՀ կրթության և գիտության նախարարության, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության, Ռոնի Մասնագիտական կրթություն ընկերության և Ռոն-Հայաստան Վերապատրաստում Փոխանակումներ կազմակերպության միջև 2000թ.-ին կնքված կրթական համաձայնագրի:
Ուսումնական կենտրոնի շրջանավարտերը ստանում են պետական դիպլոմ:
Կենտրոնում ուսուցումը վճարովի է: Ուսանողների առաջադիմության հիման վրա սահմանվում է ուսման վարձի փոխհատուցում: Գործում են նաև զեղչեր:
Ուսումնական կենտրոնում կազմակերպվում են նաև կարճաժամկետ դասընթացներ:
Կենտրոնում դասավանդում են Ֆրանսիայում վերապատրաստումներ անցած փորձառու մասնագետներ:
Ուսման համար անհրաժեշտ մասնագիտական նյութերը, գործիքները, ինչպես նաև դասագրքերը տրամադրում է կենտրոնը:
Ընդունելության մրցութային առարկաները՝ համաձայն ՀՀ ԿԳՆ սահմանված կարգի:
Ուսումնական կենտրոնը համագործակցում է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության, Ռոն-Հայաստան Վերապատրաստում Փոխանակումներ կազմակերպության, Ռոնի Մասնագիտական կրթություն ընկերության, Աննեյրոնի Ընտանեկան և Գյուղական Տուն ուսումնական կառույցի և այլ կազմակերպությունների հետ:

Հասցե` ք. Երևան, Տիգրան Մեծի 38

Հեռ.` (010) 57-85-33, (010) 57-85-34

Էլ. փոստ՝ [email protected]

Հիմնադրվել է 2001թ.

Տնօրեն` Գոհար Գրիգորյան
Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.