Applicants’ Corner

Հարդարման շինարարական աշխատանքների իրականացում

  • Երեսապատող՝ կերամիկական սալիկներով
  • Երեսապատող՝ բնական և արհեստական քարե սալիկներով
  • Ծեփագործ
  • Ներկարար

Կերամիկական, բնական և արհեստական սալիկներով երեսապատողը աշխատանքային գծագրին համապատասխան նախապատրաստում է նյութերը և սարքավորումները, նախապատրաստում է հատակը, պատերը սալիկներով երեսապատման, պատրաստում է շաղախանյութերը, մածիկները ըստ համապատասխան բաղադրության: Իրականացնում է արտաքին, ներքին պատերի, հատակների, մայթերի երեսապատումը բնական քարե և արհեստական սալիկներով: Իրականացնում է բնական քարե և արհեստական սալիկներով երեսապատված մակերևույթների նորոգման աշխատանքներ: Ծեփագործը իրականացնում է արտաքին ու ներքին պատերի, առաստաղների նախապատրաստական և ծեփման աշխատանքներ, չոր սվաղի թիթեղներով երեսմատման նախապատրաստական աշխատանքների իրականացում և երեսպատում։ Իրականացնում է ոչ մեծ և փոքրածավալ դեկորատիվ դետալների ամրացման համար նախապատրաստական աշխատանքներ և ամրացում։ Ներկարարն իրականացնում է արտաքին, ներքին պատերի, առաստաղների, մետաղական մասերի, մետաղական կոնստրուկցիաների, մետաղական կառուցվածքների, փայտե մասերի, փայտե դռների, փայտե պատուհանների, փայտե կոնստրուկցիաների, փայտե կառուցվածքների նախապատրաստական և ներկման աշխատանքներ: Իրականացնում է պաստառապատման համար նախապատրաստական աշխատանքների իրականացում և պաստառապատում, ոչ մեծ և փոքրածավալ դեկորատիվ դետալների ամրացման համար նախապատրաստական աշխատանքների իրականացում և ամրացում:

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.