Education

Dasaran կրթական ծրագիրը հանդես է եկել հերթական հետաքրքիր և կարևոր նախաձեռնությամբ՝ Dasaran-ի օգտատերերի ուշադրությանը նե

more

Երկրաշարժի ծագման տարվա եղանակը կարևորվում է, որովհետև դրանով է պայմանավորված երկրորդային մի շարք վտանգների առաջացումը:

Օրինակ շոգ եղանակը նպաստում է համաճարակների տարածմանը:

Երկրաշարժի ծագման ժամանակը կարևորվում է նրանով, որ օրինակ ցերեկային ժամերին մարդիկ ավելի պաշտպանված են, քանի որ նրանց մի մասը գտնվում են շինություններից դուրս, կարող են տեղափոխվել կամ գտնել ավելի ապահով վայրեր և այլն, մինչդեռ գիշերային ժամերին մարդիկ հիմնականում գտնվում են շինությունների ներսում, մասնավորապես քնած վիճակում, ինչը պատճառ է համեմատաբար մեծ կորուստների:

14 January 2020, 15:43

Գազը հրդեհի առաջացման վտանգավորության տեսակետից հեղուկ վառելանյութերից ամենավտանգավորն է:

Այն խառնվելով օդի հետ ստեղծում է պայթունավտանգ խառնուրդ, որը որոշակի պայմանների առկայության դեպքում պայթում է և հրդեհի ու ավերածություների պատճառ դառնում:

Գազի վտանգավորությունը բացատրվում է նաև նրանով, որ այն ծանր է օդից և այդ պատճառով էլ դժվարությամբ է դուրս գալիս սենյակից՝ ստեղծելով հրդեհի և պայթյունի առաջացման համար նպաստավոր պայմաններ:

03 July 2019, 15:21

Իսկ ի՞նչ անել երկրաշարժի ժամանակ ճանապարհին գտնվելու դեպքում․
 ՈՒշադիր լինել շենքերի քիվերից և պատերից:
 Հեռու մնալ աշտարակներից և ջրավազաններից:
 Արագ դուրս գալ բաց տարածություն:
 Հեռանալ շինություններից և հոսանքատար լարերից ամենաքիչը 10-20 մետր:
 Անհապաղ հեռանալ կամուրջներից:
 Հեռու մնալ հրդեհվող տարածքներից:
 Հեռանալ քիմիական և հեշտ այրվող նյութերից:
 Շատ ուժեղ ցնցումների դեպքում նստել գետնին կամ ամուր հպվել ծառին:
 Զգուշանալ ճանապարհին ընկած վտանգավոր առարկաներից (մալուխներ, ջարդված ապակիներ, կոտրված տախտակներ և շինության բեկորներ և այլն):
 Հետևել տրվող հրահանգներին:

06 June 2019, 15:19

Ի՞նչ անել երկրաշարժի ժամանակ, եթե տանն եք մնացել

 Մտածել արագ և ընդունել հստակ որոշում:
 Արթնացնել երեխաներին և մեծահասակներին:
 Զգուշանալ ներքև ընկնող առարկաներից:
 Անմիջապես անջատել այն սարքերը, որոնք կարող են հրդեհ առաջացնել:
 Բացել մուտքի դուռը, որպեսզի այն չխցանվի:
 Պատսպարվել հիմնական պատերի և հենասյուների մոտ գտնվող ամուր սեղանի տակ:
 Դուրս գալ բնակարաններից եթե բնակվում եք առաջին և երկրորդ հարկերում:
 Չվազել դեպի աստիճանները, եթե գտնվում եք բարձրահարկ շենքի վերին հարկերում:
 Դուրս չգալ պատշգամբ:
 Չօգտվել վերելակներից:
 Չօգտվել լուցկուց, կրակայրիչից:
 Չմիացնել լույսը:


25 May 2019, 17:52

Ի՞նչ անել կարկտահարության ժամանակ

• մնալ պատսպարված մինչև կարկտահարության ավարտը,
• ընտանի կենդանիները և թռչունները, սարքերն ու սարքավորումները, երթևեկության միջոցները պահել ծածկի տակ մինչև կարկտահարության ավարտը,
• փակել տան դռներն ու պատուհանները,
• հեռու պահել երեխաներին պատուհաններից,
• անհրաժեշտության դեպքում զանգահարել 911 հեռախոսահամարով:

26 April 2019, 16:14

Ի՞նչ անել գազի արտահոսքից խուսափելու համար․

• չփորձել ինքնուրույն վերացնել գազօջախի անսարքությունները,
• չկապել պարաններ գազի խողովակներից,
• երեխաներին հասանելի գազի աշխատող սարքավորումները չթողնել առանց հսկողության,
• գազօջախը չօգտագործել ջեռուցման նպատակով,
• գազի բալոնը տեղադրել գազօջախից առնվազն 0,5 մ հեռավորության վրա,
• բալոնը տեղադրել վառարաններից և ջեռուցիչներից առնվազն 1մ հեռավորության վրա:

09 April 2019, 11:52

Իսկ ի՞նչ անել ջրհեղեղի դեպքում.

1. հստակ կատարել կառավարման մարմինների կողմից տրվող ցուցումները,
2. եթե չեք ստացել կառավարման մարմինների ցուցումները, չմատնվել խուճապի, չկորցնել ինքնատիրապետումը, արագ շարժվել դեպի մոտակա բարձրադիր վայրը,
3. սահմանափակ տարածքում հայտնվելիս բարձրանալ վերին հարկեր, ծառերի վրա կամ այլ բարձր տեղեր,
4. ձեր գտնվելու վայրի մասին իմաց տալ լուսային, ձայնային ազդանշաններով, գունավոր շոր բարձրացնելով,
5. ջրում հայտնվելու դեպքում լողալով կամ լողամիջոցներով շտապ հասնել մոտակա ափ:

19 March 2019, 14:53

Գիտե՞ք՝ ինչպե՞ս է պետք կահավորել տունը, որպեսզի խուսափենք երկրաշարժի անդառնալի հետևանքներից.

1. Մահճակալները տեղավորել պատուհաններից հեռու՝ հենասյուների մոտ:
2. Մահճակալի վերևում չկախել ծանր իրեր:
3. Վերին դարակաշարերի վրայի ծանր առարկաները դնել հատակին կամ ստորին դարակաշարերի վրա:
4. Պատերին կամ հատակին ամրացնել գրապահարանները և մյուս ծանր կահույքը:
5. Ջրատաքացուցիչը և գազավառարանը հուսալիորեն ամրացնել պատին: Հենարաններն ամրացնել հատակին:
6. Ստուգել և ամրացնել առաստաղից կախված ջահերը:
7. Խոհանոցի պահարանների փեղկերի վրա ամրացնել փականներ, որպեսզի ցնցման ժամանակ չբացվեն դռները:
8. Հեշտությամբ բռնկվող նյութերը պահել անվտանգ տեղում:

06 February 2019, 14:50

Իսկ ի՞նչ անել գազի արտահոսքից խուսափելու համար.
• չփորձել ինքնուրույն վերացնել գազօջախի անսարքությունները,
• չկապել պարաններ գազի խողովակներից,
• երեխաներին հասանելի գազի աշխատող սարքավորումները չթողնել առանց հսկողության,
• գազօջախը չօգտագործել ջեռուցման նպատակով,
• գազի բալոնը տեղադրել գազօջախից առնվազն 0,5 մ հեռավորության վրա,
• բալոնը տեղադրել վառարաններից և ջեռուցիչներից առնվազն 1մ հեռավորության վրա:

30 January 2019, 18:16

Մի քիչ պատմեմ մերկասառույցի մասին.
այն առաջանում է ցերեկվա ձնհալքին կամ անձրևին հաջորդած գիշերային սառեցման հետևանքով: Կապի և էլեկտրահաղորդման գծերը կարող են կտրվել մերկասառույցի ծանրության տակ: Մերկասառույցն խաթարում է տրանսպորտի բնականոն երթևեկությունը և պատճառ դառնում ճանապարհատրանսպորտային պատահարների:

Ցուցումներ հետիոտներին՝
• զգույշ քայլել ճանապարհի այն մասերով, որտեղ առկա է ձյուն,
• չվազել սառույցի վրա,
• հագնել ռետինե ներբաններով ձմեռային կոշիկներ,
• չքայլել ձեռքերը գրպաններում:

17 January 2019, 12:19