Ու՞մ խոսքերի հիման վրա է գրվել ՀՀ պետական օրհներգը.

1.Եղիշե Չարենց1%
3 votes
2.Սևակ2%
4 votes
3.Միքայել Նալբանդյան95%
200 votes
4.Վահան Տերյան1%
2 votes
0%
0 votes
0%
0 votes
0%
0 votes
0%
0 votes
0%
0 votes
0%
0 votes
0%
0 votes
0%
0 votes
0%
0 votes
0%
0 votes
0%
0 votes
0%
0 votes
0%
0 votes
0%
0 votes
0%
0 votes
0%
0 votes
0%
0 votes
0%
0 votes
0%
0 votes
0%
1 votes
25 March 2020, 19:13

Դե, եկեք տեսնենք՝ եթե ձեզանից որևէ մեկը հայտնվի տուժածի կողքին, ինչպիսի միջոցառումներ կձեռնարկի:

Չէ՞ որ կան տուժածի հետ շփման «ոսկի կանոններ», որոնք շատ կարևոր են.

Մի քանիսին կանդրադառնանք, իսկ դուք շարունակեք մեկնաբանություններում:

1. Առաջին հերթին պետք է գնահատել դեպքի վայրը, համոզվել, որ այն վտանգավոր չէ: Միայն այս դեպքում կարող ենք մոտենալ տուժածին:
2. Անմիջապես պետք է տուժածին տեղափոխել ապահով վայր (հանել ջրից, այրվող շինությունից, հակառակորդի կրակի տակից և այլն):
3. Հնարավորինս արագ պետք է օգնություն կանչել կամ որևէ մեկին ուղարկել օգնություն կանչելու:
4. Առաջնահերթ պետք է հոգալ ամենալուրջ` կյանքին վտանգ սպառնացող վնասվածքների մասին:

Դե, սպասում եմ Ձեր ակտիվ մեկնաբանություններին:

23 March 2020, 18:47

Սիրելի աշակերտներ, կեցցե՛ք: Շարունակե՞նք... Դե, հապա հիշեք՝ ո՞րն է ՀՀ բանակի երգը.

1,«Մեր հայրենիք»6%
11 votes
2,«Մեր անունն է հայկական բանակ»22%
43 votes
3,«Երազ իմ, երկիր հայրենի»72%
143 votes
0%
0 votes
0%
0 votes
0%
0 votes
0%
0 votes
0%
0 votes
0%
0 votes
0%
0 votes
0%
0 votes
0%
0 votes
0%
0 votes
0%
0 votes
0%
0 votes
0%
0 votes
0%
0 votes
0%
0 votes
0%
0 votes
0%
0 votes
0%
0 votes
1%
1 votes
22 March 2020, 22:43

Դե ի՞նչ, եկեք շարունակենք մեր հարցումները: Ասացեք խնդրեմ՝ ո՞րը պետության խորհրդանիշ չի համարվում.

1. Պետական օրհներգը1%
2 votes
2. Պետական դրոշը3%
6 votes
3. Պետական կարգախոսը94%
197 votes
4.Պետական զինանշանը2%
4 votes
20 March 2020, 15:36

Հե՜յ, ի՞նչ կասեք, եթե մեր արտակարգ արձակուրդների ընթացքում ակտիվացնենք մեր հարցումները: Լավ միտք է, չէ՞: Դե, սկսենք պարզ հարցերից. Ովքե՞ր չեն համարվում ՀՀ զինված ուժերի զինծառայողներ.

1. Սպաները1%
1 votes
2. Սերժանտները2%
4 votes
3. Ոստիկանները91%
159 votes
4.Ռազմաուսումնական հաստատությունների կուրսանտները6%
10 votes
19 March 2020, 14:51

Առաջին բուժօգնության ցուցաբերումը պետք է իրականացնել առավելագույնս կարճ ժամանակահատվածում՝ վնասվածք ստանալու պահից սկսած առաջին կես ժամում:

Դա այն «ոսկի ժամանակն» է, որի ընթացքում մարդու կյանքը փրկելու հավանականությունը բարձրանում է:

Հայաստանի Հանրապետության սահմանամերձ շրջաններում և Արցախում տեղի ունեցած մարտական գործողությունների վերլուծությունը ցույց է տվել, որ զոհվածների 20%-ին հնարավոր կլիներ փրկել, եթե առաջին բուժօգնությունը ցույց տրվեր մարտի դաշտում:

Եթե մեզանից յուրաքանչյուրը տիրապետի առաջին բուժօգնության հիմունքներին, ապա կկարողանանք նվազեցնել դժբախտ պատահարների հետևանքները:

16 March 2020, 10:51

Ձեր ակտիվ մեկնաբանությունները մեզ հուշում են, որ դուք գիտեք՝ ինչպես պաշտպանվել կայծակից:
Ամեն դեպքում, որոշեցինք մի քանի կարևոր կետերով ամփոփել մարդու ճիշտ պահելաձևը կայծակի ժամանակ՝

• Եթե գտնվում եք տանը, ապա անհրաժեշտ է անջատել էլեկտրասարքավորումները, փակել դռներն ու լուսամուտները, չօգտվել ջրի ծորակներից,
• Եթե գտնվում եք բաց տարածքում, ապա անհրաժեշտ է շտապ գտնել հողակցված որևէ ապաստան:
Ապահով ապաստարան կարող է լինել քարանձավը, միայն չի կարելի կանգնել մուտքի մոտ, ինչպես օրինակ՝ անտառում գտնվելու դեպքում մի թաքնվեք մենավոր ծառի տակ:
Եթե պատսպարվելու համար ոչ մի տարբերակ չունեք, ապա նստեք տեղանքի ամենացածր կետում:
• Հեռու մնացեք գետերից ու լճերից, չի կարելի լողալ կամ մնալ նավակում:
• Չի կարելի պատսպարվել խոտի դեզի մեջ:

12 March 2020, 15:54

Սիրելիներս, գիտե՞ք՝ ինչպես արձագանքել անկանխատեսելի դժբախտ իրավիճակներին:

Չէ՞ որ երբեմն խիստ անհրաժեշտություն է առաջանում տեղում՝ անհապաղ ձեռնարկել որոշակի գործողություններ ու միջոցառումներ, որոնցից թերևս, ամենագլխավորը՝ առաջին բուժօգնության ցուցաբերումն է:

Առաջին բուժօգնությունն իրականացվում է դեպքի վայրում՝ ինքնօգնության և փոխօգնության կարգով` օգտագործելով ձեռքի տակ եղած միջոցները տուժածների կյանքը պահպանելու նպատակով:

Եկեք միասին պարզենք՝ ինչպիսի խնդիրներ է կարգավորում առաջին բուժօգնությունը մարտական գործողությունների ժամանակ.
1. անհրաժեշտ է գնահատել ոչ միայն դեպքի վայրը, այլև յուրաքանչյուր տուժածի վիճակը,
2. անմիջապես դադարեցնել վնասող գործոնի հետագա ազդեցությունը,
3. ցուցաբերել առաջին բուժօգնություն,
4. անհապաղ ապահովել տուժածի արագ տեղափոխումը առավել մոտ բուժհաստատություն:

11 March 2020, 20:37

Սիրելի տատիկներ, մայրեր, քույրեր, կանայք ու աղջիկներ
Այսօր հայոց բանակում ծառայող ձեր հայրերը, որդիները, եղբայրներն ու ընկերները շնորհավորում են Ձեր տոնը, Սեր ու ժպիտներ են ուղարկում Ձեզ, իսկ ծաղիկները՝ հանդիպման ժամանակ ))

08 March 2020, 22:20

Գիտե՞ք, որ երկիր մոլորակի վրա տեղի ունեցող օդերևութաբանական երևույթները ևս վտանգավոր ազդեցություն են թողնում բնակչության կյանքի և առողջության վրա:

Կայծակի վտանգավորությունը պատկերացնելու համար նշենք, որ չափումների արդյունքները ցույց են տվել, որ կայծակի հոսանքի ուժը տատանվում է 20 հազարից մինչև 200 հազար ամպերի միջև, իսկ լարվածությունը բարձր է 50 միլիոն վոլտից:

Ահա թե ինչու է կայծակը պատճառ դառնում
անտառային հրդեհների, մարդկային զոհերի, անասունների կորստի և այլն:

Իսկ դուք գիտե՞ք ինչպես պաշտպանվել կայծակի ժամանակ:

06 March 2020, 14:52