Encyclopedia

Հայկական լեռնաշխարհի Հնդեվրոպական նախահայրենիքը

Հայ ժողովրդի կազմավորումը տեղի է ունեցել Հայկական լեռնաշխարհում։ Ք.ա. III հազարամյակում և II հազարամյակի առաջին կեսին Հայկական լեռնաշխարհում ապրում էին տասնյակ և հարյուրավոր ցեղեր։

Նրանց մեծագույն մասը պատկանում էր հնդեվրոպական լեզվաընտանիքին: Սկզբնապես հնդեվրոպացիների նախահայրենիքն ընդգրկել է Փոքր Ասիայի արևելյան հատվածը, Հայկական լեռնաշխարհը և Իրանական սարահարթի հյուսիսարևմտյան շրջանները։

Հիշյալ տարածքներում, բացի հայերի նախնիներից, ապրել են նաև գերմանացիների, հույների, ռուսների, հնդիրանական և այլ հնդեվրոպական ժողովուրդների նախնիները։ Նրանց լեզուների ամբողջությունը կազմում է հնդեվրոպական լեզվաընտանիքը, քանի որ դրան պատկանող ժողովուրդները բնակեցնում են Հնդկաստանից մինչև Եվրոպայի արևմուտքը ձգվող երկրների գրեթե ամբողջ տարածքը։ Հնդեվրոպական լեզուներով խոսող շատ ցեղերը ժամանակին իրենց նախահայրենիքից շարժվել են դեպի իրենց ապագա հայրենիքները։ Այնտեղ բնակվող ցեղերից ավելի ուժեղ, կենսունակ և կազմակերպված լինելով՝ նրանք տեղացիներին են փոխանցել իրենց լեզուները և, ձուլելով նրանց,կազմել են տարբեր ժողովուրդներ։
 
Հայերը, փաստորեն, միակ հնդեվրոպական ժողովուրդն են, որը ձևավորվեց հնդեվրոպական նախահայրենիքում և հասավ XXI դար։ Հետևաբար հայերը Հայկական լեռնաշխարհի տեղաբնիկ ժողովուրդ են։
 
Աղբյուր`   www.lib.armedu.am
Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.