Encyclopedia

Կասսանդրա

Կասսանդրան (հուն.՝ Κασσάνδρα) տրոյական արքայադուստրն է,ով նույնացվում է Լակոնիայի արքայադուստր Ալեքսանդրայի հետ, Պրիամոսի և Հեկաբեի աղջիկը։

Ապոլլոնը սիրահարվել էր Կասսանդրաին և նրան օժտել գուշակելու ձիրքով, բայց ստանալով նրա մերժումը այնպես է անում, որ ոչ ոք չհավատա նրա գուշակություններին։ Կասսանդրան իզուր է կանխագուշակում Տրոյայի կործանումը, այն վտանգը, որ թաքնված էր հույների լքված փայտե ձիու մեջ։ Տրոյայի անկման ժամանակ Կասսանդրան թաքնվել է Աթենասի արձանի մոտ, բայց բռնվել է Էաս լոկրացու կողմից։ Ավարի բաժանման ժամանակ Կասսանդրան բաժին է ընկնում Ագամեմնոնին և նրա հետ սպանվում Միկենեում Կլիտեմնեստրայի և Էգիսթոսի ձեռքով։

Կասսանդրաի մասին առասպելը մշակվել է Էսքիլեսի «Օրեստեյա» դրամատիկական տրիլոգիայում և հելլենիստական գրող Լիկոփրոնի արհեստական էպոսում։ Նոր շրջանի գրականության մեջ Կասսանդրաի ճակատագիրը երգել է Ֆրիդրիխ Շիլլերը։
Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.