Encyclopedia

Ապոլլոն

Ապոլլոնը հունական դիցաբանության մեջ հայտնի է որպես լույսի, բնության պայծառ սկզբնավորման աստված, ինչպես նաև արվեստների հովանավոր և մուսաների առաջնորդ:
Ոսկեհեր Ապոլլոնը ծնվել է Դելոս կղզում:  Նա Զևսի և Լետոյի որդին է, Արտեմիս աստվածուհու եղբայրը: Նրա մայրը`   Լետոն, հալածված Հերայի ցասումից, ոչ մի տեղ չէր կարող ապաստան գտնել: Նրան հետապնդում էր Պիթոն հրեշը, որն ուղարկված էր Հերայի կողմից, և այդ անավարտ հետապնդումներից ու հալածանքներից դրդված նա թաքնվում էր Դելոս կղզում, որ այն ժամանակ լողում էր մոլեգնած ծովի ալիքների վրա: Լետոյի`   Դելոս բարձրանալուն պես, ծովի հորձանուտի միջից վեր խոյացան վիթխարի սյուները և կանգնեցրին այդ ամայի կղզին: Եվ կղզին անսասան քարացավ տեղում, և մինչ օրս դեռ կանգուն է: Դելոս կղզին ամբողջությամբ ամայի էր, այնտեղ միայն ճայերն էին ճաղրում, և հենց այդ ամայության մեջ էլ ծնվեց լույսի աստված Ապոլլոնը, և ամենուրեք հորդաց պայծառ լույսի հեղեղը: Լույսը, որպես ոսկի, ողողեց Դելոսի ժայռերը: Շուրջբոլորն ամեն ինչ շաղկեց ու շողշողաց. և մոտակա ժայռերը, և Կինթոս սարը, և հովիտը, և ծովը: Նորածին աստծուն բարձրագոչ փառաբանեցին Դելոս կղզում հավաքված աստվածները`   նրան ամբրոսիա և նեկտար մատուցելով: Ամբողջ բնությունը, աստվածուհիների հետ մեկտեղ, ցնծության մեջ էր:
 
Ապոլլոնի տաճարը
 
Ապոլլոնի պաշտամունքի կենտրոնը համարվում էր Դելփի քաղաքում գտնվող Ապոլլոնի տաճարը: Առասպելի համաձայն՝ այստեղ էր թաղված Ապոլլոնի մահացու հարվածով սպանված հրեշավոր վիշապի տեսքով Պյութոն աստվածը։ Տաճարում դրված քարը՝ օմփալոսը, համարվում էր Պյութոնի գերեզմանաքար և, միաժամանակ, աշխարհի կենտրոնը՝ «պորտը»։ Նրա տեղը որոշելու համար Զեւսը երկու արծիվ էր արձակել արևելքից և արևմուտքից, որոնց հանդիպման տեղում էլ դրվել էր քարը։
 
Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.