Encyclopedia

Եվրասիա

Ամենամեծ մայրցամաքը Եվրասիան է, որի մեջ մտնում են Եվրոպա և Ասիա աշխարհամասերը:
Մակերեսը 52.990 մլն կմ² է, որը կազմում է ընդհանուր ցամաքի 36%:
Բնակչությունը՝ 4.8 միլիարդից ավել է, որը կազմում է ընդհանուր բնակչության ¾ մասը:

Մայրցամաքը գտնվում է Հյուսիսային կիսագնդում, ընդ որում Եվրասիայի կղզիների մի մասը գտնվում է Հարավային կիսագնդում, կոնտինենտալ Եվրասիայի մի մասը գտնվում է Արևելյան կիսագնդում, իսկ եզրային արևմտյան և արևելյան մասերը գտնվում են Արևմտյան կիսագնդում:

Իր մեջ է ներառում երկու աշխարհամաս. Եվրոպա և Ասիա: Եվրոպայի և Ասիայի սահմանը հաճախ գծում են Ուրալյան լեռնաշղթայով, Ուրալ գետով, Էմբա գետով, Կասպից ծովի հյուսիս-արևմտյան ափով, Կամա գետով, Մանիչ գետով, Սև ծովի արևելյան ափով, Սև ծովի հարավային ափով, Բոսֆորի նեղուցով, Մարմարի ծովով, Դարդանելի նեղուցով, Էգեյան և Միջերկրական ծովով, Ջիբրալթարի նեղուցով: Այս բաժանումը տեղի է ունեցել պատմականորեն: Բնության առումով Եվրոպայի և Ասիայի մեջ կտրուկ սահման գոյություն չունի: Մայրցամաքը միացված է ցամաքային միասնությամբ, որը տվյալ պահին ստեղծված է բազմաթիվ կլիմայական գործընթացների համընթացությամբ:
 
Այս միակ մայրցամաքն է, որը ողողվում է չորս օվկիանոսներով. հարավում`   Հնդկական օվկիանոսով, հյուսիսում՝ Սառուցյալ օվկիանոսով, արևմուտքում`   Ատլանտյան օվկիանոսով և արևելքում՝ Խաղաղ օվկիանոսով:
Եվրասիան ձգվում է արևմուտքից արևելք 16 հազ. կմ, հյուսիսից հարավ `   8 հազ. կմ, մակերեսն է՝ 53.4 մլն. կմ: Դա մոլորակի ամբողջ ցամաքի 1/3 մասից ավելին է կազմում: Եվրասիայի կղզիների մակերեսը մոտ 2.75 մլն. կմ է:
Եվրասիայի ռելիեֆը շատ բազմազան է`   այստեղ են գտնվում աշխարհի ամենամեծ հարթավայրերից և լեռնաշղթաներից `   Արևելա-Եվրոպական հարթավայրը, Արևմտա- Սիբիրյան հարթավայրը, Տիբեթյան լեռնաշղթան: Եվրասիան Երկրագնդի ամենաբարձր աշխարհամասն է, նրա միջին բարձրությունն է 830 մ: Եվրասիայում են գտնվում Երկրագնդի ամենաբարձր սարերը`   Հիմալայները, իսկ եվրասիական Հիմալայան, Տիբեթյան, Հինդուկուշի, Պամիրի, Տյան-Շանի լեռնային համակարգերը կազմում են Երկրագնդի ամենամեծ լեռնային շրջանը:
 
Աշխարհամասի ժամանակակից ռելիեֆը պայմանավորված է նեոգեն և անտրոպոգեն շրջանների ինտենսիվ տեկտոնիկ շարժումներով: Առավել շարժունակ են Արևելա-Ասիական և Ալպիա-Հիմալայան գեոսինկլինիկ գոտիները:Բարձր սեյսմիկություն ունեն Միջին, Կենտրոնական և Արևելյան Ասիայի շրջանները, Մալայան արխիպելագի շրջանները:
Գործող հրաբուխները գտնվում են Կամչատկայում, Արևելյան և Հարավ -Արևելյան Ասիայում, Իսլանդիայում և Միջերկրական ծովում: Եվրասիայի հիմնական լեռնային համակարգերը.
Հիմալայներ, որտեղ գտնվում է Երկրագնդի ամենաբարձր լեռը՝ Ջոմոլունգման (Էվերեստ), Ալպեր, Կովկասյան լեռներ, Հինդուկուշ, Կարակորում, Տյան-Շան, Կունլուն, Ալթայ, Հարավային Սիբիրի լեռներ, Հյուսիս-Արևելյան Սիբիրի լեռներ, Պամիր-Ալթայան լեռներ, Տիբեթի լեռներ, Կարպատներ, Ուրալյան լեռներ
Եվրասիայի հիմնական հարթավայրերն են՝ Արևելա-Եվրոպական, Արևմտա- Սիբիրյան, Թուրանյան, Մեծ Չինական, Հինդո-Գանգեսյան:
 
Հյուսիսային և մի շարք լեռնային շրջանների ռելիեֆը ենթարկվել է հին սառեցման շրջանի ներազդեցությանը: Ժամանակակից սառցաբեկորներ պահպանվել են Արկտիկայի կղզիներում և Իսլանդիայում: Մոտ 11 մլն. կմ² զբաղեցնում են բազմամյա սառցե ապառաժներ:
Եվրասիայում է գտնվում՝
  • Երկրագնդի ամենաբարձր լեռը`   Ջոմոլունգման(Էվերեստ),
  • ամենախոշոր լիճը`   Կասպից ծովը և ամենախորը`   Բայկալը,
  • մակերեսով ամենամեծ լեռնային համակարգը`   Տիբեթը,
  • ամենամեծ թերակղզին`   Արաբական,
  • ամենամեծ աշխարհագրական շրջանը`   Սիբիրը,
  • ցամաքի ամենացածր կետը`   Մեռյալ ծովի խորշը:
Աշխարհամասում է գտնվում նաև հյուսիսային կիսագնդի ցրտի բևեռը: Կամչատկայում կա 150 հրաբուխ, որոնցից 25 գործող: Կամչատկայում է գտնվում ամենաբարձր հեյզերը՝ Վիլիկանը, որը ժայթքում է 4 ժամը մեկ: Ջրի ջերմաստիճանը՝ 100 աստիճան. գեյզերի շիթի բարձրությունը՝ 40 մ:
Եվրասիան հանդիսանում է Շումերական և Չինական հնագույն քաղաքակրթությունների հայրենիքը, և տեղ, որտեղ ձևավորվել են Երկրագնդի գրեթե բոլոր քաղաքակրթությունները:
Եվրասիան պայմանականորեն բաժանված է երկու մասի`   Եվրոպա և Ասիա: Ասիան մեծ չափսերի պատճառով ստորաբաժանվում է ավելի փոքր շրջանների`   Սիբիր, Հեռավոր Արևելք, Մերձամուրյան, Ծովամերձ, Մանչժուրիա, Չինաստան, Հնդկաստան, Տիբեթ, Ույգուրիա/ արվ. Տուրկեստան, այժմ Սինցզյան Կորեայի կազմում/, Միջին Ասիա, Մերձավոր Արևելք, Կովկաս, Պարսկաստան, Հնդչինաստան, Արավիա և այլն:
 
Եվրասիայում ներկայացված են բոլոր կլիմայական գոտիներն ու կլիմայական զոնաները:
Հյուսիսում գերակշռում են բևեռային և մերձբևեռային կլիմայական գոտիները, հետո ամբողջ Եվրասիան լայն գոտիով հատում է բարեխառն գոտին, որին հետևում է մերձարևադարձայինը: Արևադարձային գոտին Եվրասիայի տարածքում ընդհատվում է, ձգվելով աշխարհամասով Միջերկրական և Կարմիր ծովերից մինչև Հնդկաստան: Մերձհասարակածային գոտին ձգվում է դեպի հյուսիս, գրավելով Հնդկաստանը, Հնդկաչինը և Չինաստանի հարավը, իսկ հասարակածային գոտին հիմնականում ներառում է հարավ-արևելյան Ասիայի կղզիները:
Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.