Encyclopedia

Արեգ

Արեգը Հայկ Աղեղնավորի դուստրերից է եղել: Ըստ առասպելների, նա իր հրաշեկ վարսահյուսքով անտեսանելի ջերմություն է տարածում հայոց բոլոր երդիկներից ներս:

 

Ըստ Անանիա Շիրակացու, Հովհաննես Իմաստասերի և Գրիգոր Տաթևացու՝ Արեգը Հայկ Նահապետի դուստրն է: Ըստ Վանական Վարդապետի, Ղևոնդ Ալիշանի, Հրաչյա Աճառյանի՝ Արեգ բառը ծագել է Արեգակից, քանի որ Արևի զորությունն այդ ամսին սկսում է ակնհայտորեն զգացվել, և բնությունը զարթնում է:
 
Արեգ է կոչվել յուրաքանչյուր ամսվա առաջին օրը: Որոշ տոմարագետների դա հիմք է տալիս տարեգլուխը համարելու Արեգ ամսվա առաջին օրը, որը  համապատասխանում է մարտի 21-ին: Հին Հայաստանում ամենատարածվածը եղել է Արեգակի պաշտամունքը: Արևապաշտներն իրենց համարել են արևորդիներ, իսկ իրենց առաջնորդներին՝ Հազրպետներ:
 
Նրանք աղոթելիս դեմքերն ուղղել են դեպի արևն ու ձեռքներին պահել սրբազան համարվող՝  բարդու կամ շուշանի ոստեր: Արեգակին նվիրված արձաններն են կառուցվել Արմավիրի մեհյանում Վաղարշակ թագավորի կողմից:
Ավանդույթ կա, որ Արեգը՝ որպես Արևի պատգամախոս, բնակվում է Միհր-Արևին նվիրված Գառնի հեթանոսական տաճարում: 
 
Մարտը հին Հռոմեական օրացույցի առաջին ամիսն էր: Ամսանունը  ծագել է պատերազմի աստված Մարս-ի անունից: Հայերեն մարտը նույնպես նշանակում է պատերազմ:
Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.