Encyclopedia

Ֆինլանդիա

Պետական կարգը՝ հանրապետություն
Մայրաքաղաքը՝ Հելսինկի
Տարածքը՝ 338,1 հզ. կմ2
Բնակչությունը՝ 5,2 մլն
Պետական լեզուները՝ ֆիններեն, շվեդերեն
Դրամական միավորը՝ եվրո (մինչև 2002 թ.՝ ֆինլանդական մարկ)

 

Ֆինլանդիա (ֆինլ.`   Suomi, շվեդ.`   Finland, պաշտոնապես Ֆինլանդիայի Հանրապետություն, ֆինլ.`   Suomen tasavalta, շվեդ.`   Republiken Finland[1]) պետություն Հյուսիսային Եվրոպայում։ Սկսած 1956 թվականից Հյուսիսային Խորհրդի, 1995 թ.-ից`   Եվրոպական Միության և 1996 թ.ից Շենգենյան համաձայնության անդամ է։
Արևելքում սահմանակից է Ռուսաստանի Դաշնությանը, հյուսիս-արևմուքում`   Շվեդիայի Թագավորությանը, հյուսիսում`   Նորվեգիայի Թագավորությանը։ Ողողվում է Բալթիկ ծովի, Ֆինական ու Բոտնիկ ծոցերի ջրերով։ Ֆինլանդիայի կազմի մեջ են մտնում նաև Ալանդյան կղզիները։ Տարածությունը 338 հզ. կմ² է (առանց ներքին ջրերի`   305,5 հզ. կմ²), բնակչությունը`   5,3 մլն. (2007), մայրաքաղաքը`   Հելսինկի։ Վարչականորեն բաժանված է 12 լյանի (նահանգի)։
Անկախ հանրապետություն է 1917 թվականից։
2010 թվականին Ֆինլանդիան Newsweek ամսագրի կողմից գրավել է առաջին տեղը «Աշխարհի լավագույն պետություններ» ցանկում (անգլ.`   The world's best countries), իսկ 2012 թվականին դարձավ «Ամենակայուն երկիրն աշխարհում» ամերիկյան «Fund for Peace» ֆոնդի գնահատմամբ։
 
Անվանում
Երկիրը Ֆինլանդիա են անվանել շվեդները, որոնք երկար դարեր տիրում էին նրան։ Ֆիններն իրենց երկիրն անվանում են Սուոմի, որ նշանակում է Ճահիճների ու լճերի երկիր։ Իրոք, նրա տարածքի 1/3-ը ճահճապատ է, իսկ լճերի թիվը շուրջ 6 հազար է (տարածքի 10 %-ը)։
Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.