Encyclopedia

Գիսանե

Գիսանեն հայկական պանթեոնի աստվածն է, որին վերագրվում է հնդկական ծագում:

Ավանդազրույցների համաձայն`   Գիսանեի անունը բացատրվում է գես (ծամ, մազ) բառով, այսինքն`   իբր նա և իր տաճարի սպասավորներն ունեցել են երկար մազեր: Ըստ որոշ տեղեկությունների`   Գիսանեն և նրա եղբայր Դեմետրը Հնդկաստանից Հայաստան փախած ու Տարոն գավառում հաստատված արքայորդիներ էին: Նրանք իրենց հետնորդների կողմից պաշտվել ու աստվածացվել են, նրանց պատվին արձաններ ու տաճարներ են կառուցվել:

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.