Applicants’ Corner

ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիա

Պետական ԲՈՒՀ

Ճգնաժամային կառավարման պետական ակադե­միան ունի 20 տարվա պատմություն: Ակադեմիան ձևա­վոր­վել է մեր նոր անկախ Հանրապետության համար շատ բարդ ու ծանր տարի­ներին, Հայոց անկախ պետականու­թյան ստեղծմանն ու կերտմանը զուգընթաց:

«Հայաստանի Հանրապետության կառավարության կազմի և կառուցվածքի մասին» Հայաստանի Հանրապետության օրեն­քով 1991թ. դեկտեմբերի 4-ին Հայաստանի Հանրապետության կառավարու­թյան կա­ռուց­վածքում որպես գործադիր իշխանու­թյան֊ հանրապե­տական մարմին ստեղծվում է արտակարգ իրա­վիճակների պետական վարչությունը և Հայաստանի Հանրապե­տու­­թյան նախագահի 1991թ. դեկտեմբերի 15-ի հրամանագրով Ստեփան Սարգսի Բադալյանը նշանակվում ՀՀ արտա­կարգ իրավիճակների պետական վարչության պետ:

1992թ. հունվարի 31-ի Հայաստանի Հանրապետու­թյան կա­ռավարության «Հայաստանի Հանրապետության արտակարգ ի­րա­վիճակների պետական վարչության նյու­թական բազայի և ար­­տակարգ իրավիճակներում գործելու համար մասնագետներ­ի վերապատրաստման ինստիտու­տի ստեղծման մասին» N74­­­ ո­­-րոշ­մ­­ամբ արտակարգ իրավիճակների պետական ­վարչությ­ան կառուցվածքում ստեղծվեց կադրերի վերապատրաստ­ման ինս­տի­տուտ և Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավի­ճակ­ների պետական վարչության հաշվեկշռին հանձնվեց Երևան քաղաքի Պուշկինի փողոցի N 25 շենքը: Երկար տարիներ նորաստեղծ ինստիտուտը գործեց տնտհաշվարկային հիմունք­ներով իր համեստ ներ­դրումն ունենալով պետական բյուջեի խնայողության և պետու­թյան կայացման գործում:
Ակադեմիայի խնդիրներն են`

բարձրագույն կրթությամբ որակյալ մասնագետների պատ­րաստումը քաղաքացիական պաշտպանության և արտա­կարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության բնագավառում.
կադրերի վերապատրաստումը, վերաորակավորումը և որակավորման բարձրացումը` քաղաքացիական պաշտ­պանության և արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության հիմնահարցերով` Հայաստանի Հանրա­պետության պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպություննե­րի (անկախ կազմակերպական իրավական ձևից), ղեկա­վար անձնակազմի, մասնագետների, Հայաստանի Հանրա­պետության կրթական համակարգում այդ հիմնահարցերը դասավանդող ուսուցիչների, պրոֆեսորադասախոսական անձնակազմի համար.
Հայաստանի Հանրապետության կրթական համակարգում քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավի­ճակների հիմնահարցերով ուսուցման քաղաքականության մշակումը և իրականացման աշխատանքների համա­կար­գումը.
արտակարգ իրավիճակներին դիմակայելու, քաղաքացի­ական պաշտպանության հարցերով բնակչության ուսուց­ման կազմակերպումն ու իրականացումը.
քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրա­վիճակներում բնակչության պաշտպանության բնագա­վա­ռում գիտահետազոտական և ուսումնամեթոդական աշ­խատանքների իրականացումը.
ուսումնական և գիտատեխնիկական գրականության ստեղ­­ծումն ու հրատարակումը, գիտելիքների տարածումը:

Հայաստանում իր տեսակի մեջ միակ բարձրագույն ուսումնական հաստատությունը՝ արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիան հունիսի մեկից սկսել է 2020-2021 ուսումնական տարվա ընդունելությունը:

Ակադեմիան իրականացնում է առկա ու հեռակա ուսուցում միջին մասնագիտական, բակալավրի, մագիստրոսի կրթական ծրագրերով միջին մասնագիտական կրթական ծրագրով՝ 3 մասնագիտություն, բակալավրի կրթական ծրագրով՝ 8 մասնագիտություն, մագիստրոսի կրթական ծրագրով՝ 5 մասնագիտություն:

ՌԵԿՏՈՐ` Համլետ Շմավոնի Մաթևոսյան
ՀԱՍՑԵ` ՀՀ, ք. Երևան, Ավան, Աճառյան 1
ՀԵՌԱԽՈՍ` +374-60-691000
ԷԼ. ՀԱՍՑԵ՝ [email protected]
ԿԱՅՔ՝ http://www.cmsa.am, https://911tert.am

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.