Applicants’ Corner

ՀՀ ՊՆ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարան

Պետական ԲՈՒՀ

Ղեկավարվելով ժամանակի հրամայականով` 1992թ. Հայաստանի Հանրապետության կառավարության №420 որոշմամբ հանրապետական աերոակումբը և Արզնի օդանավակայանը փոխանցվեցին պաշտպանության նախարարության ենթակայությանը, որը Հայաստանի զինված ուժերի համար անհրաժեշտ ավիացիոն մասնագետների պատրաստման նպատակով, 1993թ. ապրիլի 1-ին վերակազմավորվեց` որպես ՀՀ ՊՆ ռազմաավիացիոն ուսումնական կենտրոն և դարձավ ՀՀ առաջին ռազմամասնագիտական հաստատությունը: 1993թ. ՀՀ ՊՆ ռազմաավիացիոն ուսումնական կենտրոնի առաջին պետ նշանակվեց և մինչ օրս արդեն վերանվանված՝ Մարշալ Ա.Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանի պետի պաշտոնը զբաղեցնում է գեներալ-մայոր Դ. Բալայանը:
ՀՀ ՊՆ մարշալ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանը ՀՀ պաշտպանության նախարարության համակարգում իրականացնում է բարձրագույն ռազմական մասնագիտական կրթության բակալավրի աստիճանով կրթական ծրագրեր 4 տարի և 5 տարի տևողությամբ` 13 մասնագիտություններով: Համալսարանի հիմնական խնդիրը ռազմական ավիացիայի, կապի և հակաօդային պաշտպանության մասնագիտություններով, բակալավրի աստիճանով սպաների պատրաստումն է:
Համալսարանը, համաձայն Բոլոնյան հռչակագրի դրույթների, անցել է կուրսանտների գիտելիքների հսկման և գնահատման ռեյթինգային համակարգին: Կուրսանտների գիտելիքները գնահատվում են 0-100 միավորանոց սանդղակով:

Համալսարանում գործում է չորս ֆակուլտետ, որից երեքը` մասնագիտական (ավիացիայի, կապի և հակաօդային պաշտպանության) և մեկը` հանրակրթական առարկաների ֆակուլտետ:
Համալսարանում կազմակերպվում է կուրսանտների ուսումնառություն բակալավրի քառամյա և հնգամյա կրթական ծրագրերով հետևյալ մասնագիտություններով.

1. Ավիացիոն ֆակուլտետում 9 մասնագիտությամբ

Թռչող ապարատների թռիչքային շահագործում (ինքնաթիռ): Ուսման տևողությունը` 4 տարի: Որակավորումը` օդաչու-բակալավր:
Թռչող ապարատների թռիչքային շահագործում (ուղղաթիռ): Ուսման տևողությունը` 4 տարի: Որակավորումը` օդաչու-բակալավր:
Թռչող ապարատներ և շարժիչներ (ինքնաթիռ): Ուսման տևողությունը` 5 տարի: Որակավորումը` ճարտարագիտության բակալավր:
Թռչող ապարատներ և շարժիչներ (ուղղաթիռ): Ուսման տևողությունը` 5 տարի: Որակավորումը` ճարտարագիտության բակալավր:
Ավիացիոն սպառազինություն: Ուսման տևողությունը` 5 տարի: Որակավորումը` ճարտարագիտության բակալավր:
Թռչող ապարատների ավիացիոն սարքավորումներ: Ուսման տևողու-թյունը` 5 տարի: Որակավորումը` ճարտարագիտության բակալավր:
Թռչող ապարատների ռադիոէլեկտրոնային սարքավորումներ: Ուսման տևողությունը` 5 տարի: Որակավորումը` ճարտարագիտության բակալավր:
Օդային շարժման մարտական կառավարում - ղեկապետ: Ուսման տևողու-թյունը` 4 տարի: Որակավորումը` կառավարման բակալավր:
Անօդաչու թռչող սարքերի շահագործում և կիրառում: Ուսման տևողությունը` 4 տարի: Որակավորումը` ճարտարագիտության բակալավր:

2. Կապի ֆակուլտետում 1 մասնագիտությամբ.

Ռազմական կապի տեխնիկա: Ուսման տևողությունը` 5 տարի: Որակավորումը` ճարտարագիտության բակալավր:

3. ՀՕՊ ֆակուլտետում 3 մասնագիտությամբ.

ՀՕՊ միջին և փոքր հեռահարության զենիթային համալիրներ: Ուսման տևողությունը` 5 տարի: Որակավորումը` ճարտարագիտության բակալավր:
ՀՕՊ մոտակա գործողության զենիթային համալիրներ: Ուսման տևողությունը` 4 տարի: Որակավորումը` ճարտարագիտության բակալավր:
ՀՕՊ ռադիոլոկացիոն համալիրներ: Ուսման տևողությունը` 5 տարի: Որակավորումը` ճարտարագիտության բակալավր:

Համալսարանում դասավանդում են փորձառու դասախոսներ: Հանրակրթական առարկաները դասավանդվում են ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություն-ներից հրավիրված դասախոսներ, իսկ մասնագիտական առարկաները` ՀՀ զինված ուժերում ծառայած, հետագայում ռազմական ակադեմիաներ կամ ակադեմիական դասընթացներ ավարտած սպաները: Որոշ նեղ մասնագիտական առարկաների ուսուցումը կազմակերպվում է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի լաբորատորիաներում:
Համալսարանում ստեղծված են համապատասխան նյութատեխնիկական և ռազմական տեխնիկայի բազաներ, որոնք թույլ են տալիս պարապմունքները անցկացնել առարկայական ծրագրերի պահանջներին համապատասխան:

Համալսարանում գործում են մասնագիտական լսարաններ, լաբորատորիաներ, վարժասրահներ, մասնավորապես`

ֆիզիկայի լաբորատորիա,
հաշվողական տեխնիկայի լաբորատորիա,
էլեկտրատեխնիկական և ռադիոտեխնիկական առարկաների լաբորա-տորիաներ,
անգլերեն լեզվի մասնագիտացված լսարան,
ավիացիոն և ՀՕՊ տեխնիկայի 4 վարժասրահներ (ինքնաթիռի, ուղղաթիռի, «Իգլա» համակարգերի և հրաձգային զենքի վարժասարքերով),
օտար լեզուների ուսուցման կենտրոն, որտեղ կազմակերպվում է անգլերեն լեզվի ոսուցում,
էլեկտրոնային գրադարան:

ՀՀ պաշտպանության նախարարությունը ակտիվ աշխատանքներ է տանում համալսարանի նյութատեխնիկական բազայի համալրման համար:

Համալսարանում կազմակերպվում են արտագնա գործնական պարապմունքներ` օգտագործելով զորամասերի մարտական տեխնիկան և սպառազինությունը:

Ուսման ընթացքում կազմակերպվում են դաշտային ելքեր և ստաժավորումներ զորամասերում` համապատասխան փորձ և հմտություններ ձեռք բերելու համար:

Ուսման ընթացքում կուրսանտների գիտելիքները ստուգվում են կիսամյակային և տարեկան ստուգարքների և քննությունների միջոցով: Պետական ավարտական քննությունները ընդունվում են պետական քննական հանձնաժողովի կողմից: Քննությունները հաջող հանձնելու դեպքում շրջանավարտները ստանում են առաջին սպայական կոչում «լեյտենանտ», և համապատասխան մասնագիտական որակավորում, որից հետո մասնակցում են վիճակահանությանը և ծառայության են անցնում ՀՀ զինված ուժերում համապատասխան պաշտոններում: «Ուսման գերազանցիկ» հուշամեդալով, գերազանցության դիպլոմով ավարտածներին, ՀՀ պաշտպանության ժամանակ զոհված կամ ստացած վիրավորվածության հետևանքով հետագայում մահացած ազատամարտիկների և զինծառայողների զավակներին վիճակահանության ժամանակ թույլատրվում է ՀՀ պաշտպանության նախարարի կողմից հաստատված բաշխման ցուցակներից ծառայության վայրն ընտրել իրենց հայեցողությամբ:
Ռազմաուսումնական հաստատությունների ընդունելությանը կարող են մասնակցել 18 տարին չլրացած քաղաքացիները, ինչպես նաև մինչև 23 տարեկան` պարտադիր զինվորական ծառայության զորակոչի ենթակա քաղաքացիները, զինծառայողները, պահեստազորում հաշվառված քաղաքացիները, իգական սեռի քաղաքացիները։

ՌԵԿՏՈՐ` Դանիել Կիմի Բալայան
ՀԱՍՑԵ` ՀՀ, 0007, ք. Երևան, Արշակունյաց պող., 89 շենք
ՀԵՌԱԽՈՍ` (+374 10) 48 86 51
ԿԱՅՔ` www.mil.am

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.