Applicants’ Corner

Եվրասիա միջազգային համալսարան

Ոչ պետական ԲՈՒՀ

Եվրասիա միջազգային համալսարանը հիմնադրվել է 1996 թվականին: 2002 թ.-ի մարտի 13-ին, ՀՀ կրթության և գիտության նախարարության որոշմամբ, ստացել է պետական հավատարմագիր և համալսարանին տրված է պետական նմուշի դիպլոմ շնորհելու լիազորություն:
2005 թ. համալսարանը անցում կատարեց ուսուցման կրեդիտային համակարգի (ECTS) և նախաձեռնեց ուսանողների և աշխատակազմի փոխանակման մի շարք ծրագրեր:
Համալսարանը տրամադրում է կրթական հնարավորություններ Հայաստանի Հանրապետության որակավորումների ազգային շրջանակի VI`բակալավր, VII`մագիստրոս, VIII` հետազոտող (գիտական աստիճանը` գիտությունների թեկնածու) մակարդակներում:
Արդեն շուրջ տասը տարի է, ինչ բուհը, հավատարիմ մնալով միջազգայնացման իր ռազմավարությանը, ակտիվորեն համագործակցում է միջազգային կառույցների հետ, անդամակցում միջազգային դրամաշնորհային ծրագրերին և դրանց շրջանակներում իրականացնում միջազգային ծրագրեր տարբեր մակարդակներում՝ ուսանողների փոխանակում, դասախոսների և վարչական աշխատողների վերապատրաստում:
2015 թվականին համալսարանը վերահավատարմագրվել է Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի կողմից, իսկ որոշումը հաստատվել է ՀՀ Կրթության և գիտության նախարարության կողմից։ Հավատարմագրումն իրականացվել է ազգային և եվրոպական չափանիշներին և ուղենիշներին համապատասխանը և հավավատարմագիրը վկայում է համալսա­րանի գործունեության համապատասխանությունը նշյալ չափանիշներին (European Standards and Guidlines)։
Այնուհետև ՀՀ ԿԳ նախարության կողմից հաստատվել է «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի Հավատարմագրման հանձնաժողովի 2018թ․ նոյեմբերի 27-ի N30 որոշումը Եվրասիա միջազգային համալսարանին չորս տարի ժամկետով ինստիտուցիոնալ հավատարմագրում շնորհելու մասին։
Ուսումնառության ավարտին ԵՄՀ ուսանողները ստանում են ՀՀ Կրթության և գիտության նախարարության կողմից տրամադրվող պետական նմուշի դիպլոմ։ Ուսումնառության ավարտին տրամադրվում է նաև դիպլոմի հավելված, որը համապատասխանում է Եվրոպական հանձնաժողովի, Եվրախորհրդի և ՅՈՒՆԵՍԿՕ/ՍԵՊԵՍ-ի կողմից մշակված ձևին։

Կիրառվող մեթոդներ.

ԵՄՀ-ում կիրառվող հիմնական դասավանդման մեթոդներն են ուղղորդված դասախոսությունները, զրույցներն ու դեբատները, դերային խաղերն ու դեպքի ուսումնասիրությունները: Նշյալ մեթոդներն ուղեկցվում են տեղեկատավական և հեռահաղորդակցության միջոցների կիրառմամբ:

Միջազգային համագործակցություն.

1. Միջազգային փոխանակման ծրագրեր
Համալսարանը ներգրավված է Եվրոպական հանձնաժողովի Էրազմուս Մունդուս Գործողություն 2 միջազգային շարժունության երեք կոնսորցիումներում (ALRAKIS, ALRAKIS II, MID), ինչը ուսանողների, պրոֆեսորադասախոսական և վարչական կազմի համար եվրոպական բուհերում ուսումնառելու, վերապատրաստվելու, հետազոտական աշխատանքներ իրականացնելու լավագույն հնարավորություններից է (բոլոր ծախսերը հոգում է Եվրոպական հանձնաժողովը): Նշյալ ծրագրերը կգործեն մինչև 2016 թվականը:

Համալսարանն ունի նաև պայմանագրեր արտերկրյա մի շարք բուհերի հետ (Լեհաստանի Լոդս համալսարան, Ղազախստանի ամերիկյան համալսարան և այլն): Արտերկրյա բուհերի հետ համագործակցության շրջանակներում ուսանողները հնարավորություն ունեն ուսումնառության որոշ հատված անցնելու այդ բուհերում:

2. Կրկնակի դիպլոմ
Համալսարանն իրականացնում է «էլեկտրոնային բիզնեսի կառավարում» կրկնակի դիպլոմի մագիստրոսական ծրագիրը Լիտվայի Միկոլաս Ռոմերիս համալսարանի հետ համատեղ: Ծրագիրն իրականացվում է Մայքրոսոֆթ Հայաստանի և ԻՏՁՄ աջակցությամբ: Շրջանավարտները ստանում են Լիտվայի Հանրապետության և ՀՀ պետական դիպլոմներ:

3. Հեռավար կրթություն
 Ռուսաստանի «Եվրասիական բաց համալսարանի» հետ համագործակցության արդյունքում ԵՄՀ-ն հնարավորություն է ընձեռում ստանալու հեռավար (դիստանցիոն) կրթություն:
 Եվրասիա միջազգային համալսարանը համագործակցության հուշագիր է կնքել Լոնդոնի բիզնեսի և ֆինանսների համալսարանի հետ, որով նախատեսվում է իրականացնել հետազոտողների, պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների փոխանակման ծրագրեր, մշակել կրկնակի և համատեղ դիպլոմի ծրագրեր, իրականացնել ամառային դպրոցներ, փոխանակել գիտական և մեթոդական գրականություն և նյութեր, իրականացնել համատեղ հետազոտական ծրագրեր և այլն: Համալսարանի ուսանողները նաև ունեն հնարավորություն արտոնյալ պայմաններով օգտվելու Լոնդոնի բիզնեսի և ֆինանսների դպրոցի կրթական ծառայություններից (մինչև 60% զեղչ): Նշենք, որ ԵՄՀ-ն Լոնդոնի բիզնեսի և ֆինանսերի դպրոցի հետ իրականացնում է կրեդիտների փոխճանաչում:

4. Ուսուցում հատուկ կարիքներով ուսանողների համար
Համալսարանը ներգրավված է և կոորդինացնում է «Հատուկ կարիքներով մարդկանց հասանելիությունը հասարակությանը» (ASPIRE) TEMPUS IV ծրագրի հայաստանյան կոնսորցիումը: Ծրագրի նպատակն է աջակցել առանձնահատուկ կարիք ունեցող անհատների կրթական իրավունքի մատչելիությանը և առօրյա հասարակական կյանքին նրանց ինտեգրմանը, պայքարել առանձնահատուկ կարիք ունեցող անհատների նկատմամբ կիրառվող խտրականության դեմ:



ՌԵԿՏՈՐ` Սուրեն Հեքիմի Օհանյան
ՀԱՍՑԵ` ՀՀ, ք. Երևան, Ազատության 24/2
ՀԵՌԱԽՈՍ` (+37410) 24-94-38, +374-10-299088,20
ՖԱՔՍ` (+374 10) 24 94 38
ԷԼ.ՀԱՍՑԵ`[email protected]
ԿԱՅՔ`www.eiu.am

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.