Applicants’ Corner

«Ազպաթ-վետերան» դատական փորձագիտական և հոգեբանության ինստիտուտ

Ոչ պետական ԲՈՒՀ

ԴՓՀԻ-ն՝ պետականորեն հավատարմագրված Երևանի դատական փորձագիտության և հոգեբանության ինստիտուտը, Հայաստանի Հանրապետության բազմաթիվ բուհերի շարքում ունի իր ուրույն տեղն ու դերը և բարի անունը:
Երևանի «Ազպաթ-վետերան» դատական փորձագիտության և հոգեբանության ինստիտուտը հիմնադրվել է 1994թ.-ի օգոստոսի 9-ին: Այն ստացել է № 001668 պետական գրանցում, ՀՀ ԿԳՆ կողմից անժամկետ լիցենզիա № 013 և անժամկետ № 020 պետական հավատարմագիր:
Հանդիսանալով Հայաստանում, ինչպես նաև տարածաշրջանում իր տեսակի մեջ միակը՝ ինստիտուտին շնորհվել է ՌԴ ԱԱՀ ՄԱ որակի սերտիֆիկատ, Հայ փորձագետների միության ոսկե մեդալ: Արժանացել է նաև մոտ չորս տասնյակի հասնող պատվոգրերի, մեդալների ու խրախուսանքների:
Ուսուցման ձևերը` առկա (ստացիոնար) և հեռակա:
Ինստիտուտի առջև խնդիր է դրված ապահովել կրթության մատչելիություն և հասանելիություն հասարակության տարբեր խավերի (այդ թվում՝ սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների) համար, բարձրագույն մասնագիտական կրթություն ստանալու հնարավորություն, կրթության կազմակերպման թափանցիկություն և որակի ապահովում:

Հասցե՝ Երևան, Հանրապետության փող., 2-րդ նրբ., 19 շենք
Ռեկտոր՝ Ա.Թադևոսյան
Հեռ.՝ (+374)10525787

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.