Applicants’ Corner

Երևանի «Մենեջմենթի» համալսարան

Ոչ պետական ԲՈՒՀ

Երևանի մենեջմենթի համալսարանը (Համալսարան) հիմնադրվել է 1996թ.-ի մայիսի 14-ին: Հայաստանի Հանրապետության Կրթության և գիտության նախարարության N 74 լիցենզիայի համաձայն՝ Համալսարանն իրականացնում է բարձրագույն կրթության ծրագրեր հետևյալ չորս մասնագիտություններով՝

. Ձեռնարկությունների տնտեսագիտություն և կառավարում (մենեջմենթ),
. Իրավագիտություն,
. Ժուռնալիստիկա,
. Թարգմանչական գործ:

1997թ.-ին, Համալսարանը ստացել է երկրորդ լիցենզիան «Ստոմատոլոգիա» և «Կառավարման ավտոմատացված համակարգեր» մասնագիտությունների համար: Նույն թվականին Համալսարանը հիմնադրել է կրթահամալիր Գյումրի քաղաքում և մասնաճյուղ՝ Ստեփանակերտում:
1999թ.-ից Համալսարանը մասնակցեց հավատարմագրման գործընթացին և 2000թ.-ից հավատարմագրվեց իր հինգ մասնագիտություններով:
2000թ.-ին, Համալսարանը վերալիցենզավորվել է և օգոստոսի 24-ին ստացել անժամկետ գործունեության լիցենզիա: Նույն թվականից սկսած՝ Համալսարանի ուսանողները մասնակցում են տարբեր մրցույթների և արժանացել են մի շարք մրցանակների՝ ցուցադրելով իրենց գրավոր և բանավոր բարձր հմտություններն ու կարողությունները:

2000թ.-ին Համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողներից կազմված թիմը «Հայաստանն իմ հայրենիքն է» հանրապետական մրցույթում արժանացավ երրորդ մրցանակին: Ժուռնալիստիկայի ֆակուլտետը նաև կազմակերպում է «Գարնանային ակնթարթներ» լուսանկարչական ցուցահանդեսներ Հայաստանի Նկարիչների տանը, ՀՀ Մշակույթի նախարարության պատկերասրահում և Գրողների տան ցուցասրահում:
2001թ.-ին Համալսարանի Գյումրու կրթահամալիրի իրավաբանական ֆակուլտետի ուսանողներից կազմված թիմը հաղթող ճանաչվեցին նույն թվականին Հայաստանի Հանրապետությունում առաջին անգամ անցկացված Ֆիլիպ Ջեսափի անվան միջազգային իրավունքի դատախաղ մրցույթի եզրափակիչ փուլում և մեկնեց ԱՄՆ-ի մայրաքաղաք Վաշինգտոն՝ մրցույթի միջազգային փուլին մասնակցելու համար:
2002թ.-ին Համալսարանի Գյումրու կրթահամալիրի իրավաբանական ֆակուլտետի ուսանողներից կազմված թիմը, կրկին մասնակցելով Ֆիլիպ Ջեսափի անվան դատախաղ մրցույթում, ճանաչվեց մրցույթի գրավոր փուլի հաղթող:
2003թ.-ին Համալսարանը ՀՀ Առողջապահության նախարարությունից ստացավ միջին մասնագիտական բժշկական մասնագիտություններով կրթական գործունեություն իրականացնելու լիցենզիա: Նույն տարում Համալսարանը նաև սկսեց իրականացնել մագիստրական ծրագրով կրթություն չորս մասնագիտություններով:
2005թ.-ից Համալսարանի Գյումրու կրթահամալիրում հիմնադրվեց և հաջողությամբ գործում է ստոմատոլոգիական կլինիկական բազան:
Համալսարանն իր գոյության շուրջ 12 տարիների ընթացքում հրատարակել է շուրջ 20 անուն գիրք՝ 6 անուն դասագիրք և ձեռնարկներ: Ամեն տարի հանրապետական և արտասահմանյան պարբերականներում լույս են տեսնում Համալսարանի դասախոսների գիտական-մասնագիտական հոդվածները: Համալսարանն ունի «Մենեջմենթ» համալսարանական ամսաթերթը, որը խմբագրվում և հրատարակվում է ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողների ուժերով:

Ռեկտոր` Մ. Խալապյան
Հասցե` Հայաստան, 0051, Երևան, Մալխասյանց փող. 1/8,:
Հեռ.` (374-10)322412,
Էլ. Փոստ՝ [email protected]

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.