Applicants’ Corner

Երևանի ավանդական բժշկության համալսարան

Ոչ պետական ԲՈՒՀ

Ավանդական Բժշկության Համալսարանը, լինելով տարածաշրջանում եզակի և նախադեպը չունեցող առաջատար կրթօջախներից մեկը, իր առանձնահատկությամբ տարբերվում է մյուս բժշկական բուհերից: Իր գործունեության ողջ ընթացքում համալսարանի ղեկավարությունը, պրոֆեսորադասախոսական կազմը և ամբողջ կոլեկտիվը հետևողականորեն ձգտել են իրականացնել միջազգային չափանիշներին համապատասխանող ուսումնագիտական գործընթաց: Դասախոսական կազմը համալրված է մանկավարժական, մասնագիտական բազմամյա փորձառություն ունեցող, հանրապետությունում և նրա շրջանակներից դուրս ճանաչված գիտնականներով, դասախոսներով, բժիշկներով, որոնց աշխատանքի շնորհիվ ԱԲՀ-ն այսօր ունի մեծ հեղինակություն և իր արժանի տեղն է զբաղեցնում հանրապետության բուհական համակարգում:

Համալսարանը պատրաստում է բժշկական կրթության, բժշկագիտության և առողջապահության ոլորտի նոր որակի, աշխատաշուկայի պահանջներին համապատասխան բժիշկ- մասնագետներ, որոնք ժամանակակից բժշկությանը զուգահեռ տիրապետում են նաև գիտական փորձով հաստատված ավանդական բժշկության ախտորոշման և բուժման մեթոդներին: Շրջանավարտները, ցուցաբերելով կլինիկական ճկուն մտածելակերպ, ուսումնառության ընթացքում ձեռք բերած տեսական և գործնական գիտելիքները կիրառում են պրակտիկ գործունեության ընթացքում՝ զուգակցելով ժամանակակից և ավանդական բժշկության ախտորոշման և բուժման մեթոդները, զարգացնելով 21-րդ դարի բժշկությունը ինտեգրման ուղով:

Դարերի պատմություն ունեցող ավանդական բժշկությունը գիտական մակարդակով բժշկական բուհական ուսումնական գործընթացում ներդնելու նախաձեռնությունը, ինչպես նաև ինտեգրատիվ բժշկության զարգացման բնագավառում ունեցած ծառայությունը լավագույնս արժևորվել է 1998թ. Կիպրոսում կազմակերպված միջազգային կոնֆերանսում` գնահատվելով որպես ինտեգրատիվ բժշկության մասնագետներ պատրաստելու առաջին և առաջավոր փորձ:

Համալսարանը ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից հավատարմագրվել է 2001թ. (Լիցենզիա N0002, Պետական հավատարմագիր N 129), շրջանավարտներին տրվում է պետական դիպլոմ:

Համալսարանը համագործակցում է հանրապետության և օտարերկրյա հաստատությունների ու կազմակերպությունների հետ:

Համալսարանի մասին ավելի մանրամասն տեղեկություն կարող եք ստանալ մեր պաշտոնական կայքից http://utm.am/hy


ՌԵԿՏՈՐ՝ Ն. Սարիբեկյան
ՀԱՍՑԵ՝ Երևան, Ավան,
Մարշալ Բաբաջանյան փող., 38ա շենք
ՀԵՌ.՝ (+374)10616290 (+374)10616470
ԷԼ․ ՀԱՍՑԵ՝ [email protected]
ԿԱՅՔ՝ http://utm.am/hy

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.