Applicants’ Corner

Երևանի «Գլաձոր» կառավարման համալսարան

Ոչ պետական ԲՈՒՀ

«Գլաձոր» կառավարման համալսարանը հիմնադրվել է 1990թ.-ին: Անցած 20 տարիների ընթացքում համալսարանի ղեկավարությունը, պրոֆեսորադասախոսական կազմը, ամբողջ կոլեկտիվը հետևողականորեն և հաստատակամորեն ձգտել են իրագործել միջազգային չափանիշներին համապատասխանող ուսումնագիտական գործընթաց:

Երևանի «Գլաձոր» համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմը համալրված է հանրապետությունում ճանաչում ձեռք բերած, մեծ կենսափորձի և գիտելիքների տեր անձանցով:
[12:34:14 PM] Tatevik да?: 2000թ.-ից «Գլաձորը» գործում է նորակառույց հարմարավետ շենքում:

2001թ. հուլիսի 25-ին, երբ բուհն արդեն իր սեփական նորակառույց շենքն ուներ, հավատարմագրվեց Հայաստանի Կրթության և գիտության նախարարության կողմից:

2005թ. աշնանը Ժնևում անցկացված «Բիզնեսում բարձր որակ» իններորդ միջազգային ֆորումում համանուն միջազգային ֆոնդի կողմից «Գլաձոր» համալսարանին շնորհվեց ոսկե մեդալ՝ «Աշխատանքային գործունեության մեջ բարձր որակի համար», ինչպես նաև՝ ֆոնդի հռչակագրին «Գլաձոր» համալսարանի անդամակցության մասին վկայագիր:

2006-2007 ուսումնական տարվանից Երևանի «Գլաձոր» համալսարանում ներդրվել է ուսումնական գործընթացի կազմակերպման և ուսումնառության արդյունքների ակադեմիական կրեդիտների միջոցով հաշվառման կրեդիտային համակարգը: Այս աշխատանքների արդյունավետ կազմակերպման համար Երևանի «Գլաձոր» համալսարանում գործում է Կրթական բարեփոխումների կենտրոնը, որն իրականացնում է կրեդիտային համակարգի ներդրման համար անհրաժեշտ նորմատիվային բազայի ստեղծման աշխատանքները:

Համալսարանն ակտիվ աշխատանքներ է իրականացնում դասագրքերի, ուսումնաօժանդակ նյութերի, պրոֆեսորադասախոսական կազմի ևասպիրանտների ամենամյա գիտաժողովների նյութերի, մենագրությունների հրատարակման ուղղությամբ: Արդեն հրատարակել է պրոֆեսորադասախոսական կազմի և ասպիրանտների ամենամյա գիտաժողովների նյութերի չորս ժողովածու:

«Գլաձորը» ձեռք է բերել թեկնածուական և դոկտորական ատենախոսությունների թեմաներ հաստատելու և գիտական ղեկավարներ նշանակելու իրավունք:

Ռեկտոր՝ Ժորա Ջհանգիրյան
Հասցե՝ Երևան Գրիգոր Լուսավորիչ 7/1
Հեռ.՝ (+374 10) 54 59 80
(+374 10) 54 59 81
(+374 10) 54 59 86
Ֆաքս՝ (+374 10) 54 59 81
Էլ.Հասցե ՝ [email protected]
Կայք՝ gladzor.am

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.