Applicants’ Corner

«Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիա» հիմնադրամ

Պետության մասնակցությամբ հիմնադրված ԲՈՒՀ

Եվրոպական համալսարանը (նախկինում՝ Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիան) ստեղծվել է ՀՀ կառավարության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության և Բավարիայի «ՕՎՑ-Բայերն», Իտալիայի Հանրապետության ու Հարավային Տիրոլ երկրամասի «Բոլզանոյի եվրոպական ակադեմիա», Ավստրիայի Հանրապետության «Մասնագիտական աջակցման ինստիտուտ», Ֆրանսիայի Հանրապետության «Լիոնի առևտրաարդյունաբերական պալատ» շահույթ ստանալու նպատակ չհետապնդող կազմակերպությունների ու Հայաստանի ֆրանսիական համալսարանի և եվրոպական ու միջազգային կրթական այլ կազմակերպությունների միջև կնքված համաձայնագրերի հիման վրա՝ համաձայն ՀՀ կառավարության 15.10.2001թ. թիվ 978 որոշման:

Եվրոպական համալսարանը ներառված է ՀՀ պետական բուհերի շարքում և հանդիսանում է Հայաստանի 4 միջպետական բուհերից մեկը:

Համալսարանում իրականացվող կրթական ծրագրերը հիմնված են Բոլոնիայում ընդունված համաեվրոպական բարձրագույն կրթության համակարգի չափորոշիչների վրա:

Կրթական ծրագրերը սկզբնապես մշակվել և կազմվել են Բեռլինի տեխնիկական համալսարանի կողմից, այնուհետև լրամշակվել են Մարսել 2 համալսարանի գլխավորած եվրոպական բուհերի և կրթական կենտրոնների կոնսորցիումի մասնագետների կողմից:

Եվրոպական համալսարանը կրթական ծառայություններ է առաջարկում նաև արտասահմանից եկած հայ և օտարազգի դիմորդներին:

Համալսարանը մասնաճյուղեր ունի Գյումրիում, Վանաձորում, Իջևանում և Գավառում, իսկ Կապանում գործում է ԵՀ բաժանմունք:

Եվրոպական համալսարանը իրականացնում է 11 բակալավրի, 10 մագիստրոսի և 6 ասպիրանտական ծրագիր` առկա և հեռակա, որտեղ ընդգրկված ուսանողների շուրջ 20%-ը արտասահմանյան ուսանողներ են:

2013թ.-ից Եվրոպական համալսարանում գործում է գիտական աստիճանաշնորհման Տնտեսագիտության 060 մասնագիտական խորհուրդը` հետևյալ մասնագիտությամբ` Ը.00.02 – «Տնտեսության, նրա ոլորտների տնտեսագիտություն և կառավարում»:

Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի Հավատարմագրման հանձնաժողովը 2018թ. ապրիլի 12-ի N27 որոշմամբ «Եվրոպական համալսարան» հիմնադրամին շնորհեց ՊԵՏԱԿԱՆ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՈՒՄ։
2018 թվականից Եվրոպական համալսարանը հանդիսանում է Բարձրագույն կրթական հաստատությունների եվրոպական ասոցիացիայի (EURASHE) անդամ: EURASHE-ն ստեղծվել է 1990թ.՝ նպատակ ունենալով աջակցել բարձրագույն ուսումնական հաստատությունների միջազգայնացմանը եվրոպական կրթական տարածքում:

ՌԵԿՏՈՐ` Հ․ Բիշարյան
ՀԱՍՑԵ` ՀՀ, ք. Երևան, Դավիթ Անհաղթի 10
ՀԵՌԱԽՈՍ` (+374 10) 24 63 71
ՖԱՔՍ` (+374 10) 24 00 38
ԷԼ.ՀԱՍՑԵ`[email protected]
ԿԱՅՔ`www.era.am

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.