Applicants’ Corner

Հայաստանում ֆրանսիական համալսարան հիմնադրամ (ՀՖՀՀ)

Միջպետական ԲՈՒՀ

Հայաստանում ֆրանսիական համալսարանը (ՀՖՀՀ) հիմնադրվել է 2000թ.-ին` համաձայն 1995 թ.-ին Հայաստանի և Ֆրանսիայի կառավարությունների միջև ստորագրված մշակութային, գիտական և տեխնիկական համագործակցության համաձայնագրի։
Հիմնադիրները` ՀՀ կրթության և գիտության և արտաքին գործերի նախարարությունները, Ֆրանսիայի արտաքին գործերի և միջազգային զարգացման նախարարությունը և Հայաստանում ֆրանսիայի դեսպանատունն այսպիսով կարևորեցին հայ երիտասարդների կրթությունն` ի շահ Հայաստանի և ֆրանս-հայկական հարաբերությունների:
Տնօրինության կազմը` ռեկտոր, արտաքին հարաբերությունների և որակի գծով պրոռեկտոր, վարչաֆինանսական տնօրեն, ուսումնական գծով տնօրեն: Ըստ Հայաստանում ֆրանսիական համալսարանի կանոնադրության` ռեկտորը ֆրանսիացի պետք է լինի:
Համալսարանի մանկավարժական և վարչական կառավարումն իրականացվում է հայ-ֆրանսիական աշխատակազմի կողմից՝ ֆրանսիացի ռեկտոր, դոկտոր, պրոֆեսոր Բերտրան Վենարիգլխավորությամբ: Ուսումնական մասը ղեկավարում է Զարուհի Սողոմոնյանը:
ՀՖՀՀ-ի ակադեմիական գործընկերները Ժան Մուլեն Լիոն 3 և Թուլուզ 3 Պոլ Սաբատիե համալսարաններն են:

ՀՖՀՀ-ն 2020թ.-ի տվյալներով ունի ավելի քան 1300 ուսանող, 12 ասպիրանտ և 2500 շրջանավարտ։ Համալսարանի նպատակն է կրթել հայաստանյան աշխատաշուկայի պահանջներին համապատասխանող բարձրակարգ մասնագետներ, ովքեր ընդունակ կլինեն իրենց միջազգային հմտությունները, գիտելիքները և փորձը ծառայեցնել Հայաստանի, Ֆրանսիայի և Եվրոպայի միջև հարաբերությունների, ինչպես նաև Հայաստանի տնտեսության զարգացմանը:
Համալսարանը ներգրավված է Ֆրանկոֆոնիայի տարածման գործընթացում, Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալության անդամ է, 2011թ.-ից համալսարանում գործում է Սենգորի անվան ֆրանկոֆոնիայի ամբիոն: Պատրաստ լինելով միջազգային մարտահրավերների համար` համալսարանը մտադիր է իր նպաստն ունենալ Հայաստանի ապագայի կերտման գործում` առաջարկելով.

Համագործակցություններ համաշխարհային մակարդակի մասնագետների հետ

Հեռանկարային մասնագիտություններ

Եվրոպական նորմերին համապատասխանող երկու ազգային դիպլոմ:

ՀՖՀՀ-ն առաջարկում է լիակատար ուսումնառություն՝ բակալավրիատից մինչև ասպիրանտուրա:
ՀՖՀՀ-ն առաջարկում է ուսումնառություն հետևյալ ֆակուլտետներում՝

Իրավաբանական
Մարքեթինգ
Կառավարում
Ֆինանսներ
Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա (ԻԿՄ)

Շնորհիվ Ժան Մուլեն Լիոն-3 համալսարանի (իրավաբանություն, մարքեթինգ, կառավարում, ֆինանսներ) և Թուլուզ 3 Պոլ Սաբատիե համալսարանի (ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա) հետ ակադեմիական գործընկերության՝ ՀՖՀՀ-ն շնորհում է հայկական և ֆրանսիական պետական դիպլոմներ:

Ուսումն ավարտելով` յուրաքանչյուր տարվա շրջանավարտների մոտ 90%-ն իրենց մասնագիտությամբ աշխատանքի է անցնում Հայաստանում, իսկ երեք տարի անց՝ այդ տոկոսը հասնում է գրեթե 95-ի։


ՌԵԿՏՈՐ` Բերտրան Վենար
ԱՐՏԱՔԻՆ ԿԱՊԵՐԻ և ՈՐԱԿԻ ԳԾՈՎ ՊՐՈՌԵԿՏՈՐ՝ Արայիկ Նավոյան
ՀԱՍՑԵ` ՀՀ, ք. Երևան, Դավիթ Անհաղթի 10
ՀԵՌԱԽՈՍ` (+374 10) 24 96 47, +374-60-27 96 64
ՖԱՔՍ` (+374 10) 24 96 45
ԷԼ.ՀԱՍՑԵ` [email protected]
ԿԱՅՔ` www.ufar.am

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.