Applicants’ Corner

Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարան

Պետական ԲՈՒՀ

Շիրակի մայր բուհը` Գյումրու Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտը, հիմնադրվել է 1934թ-ին: Առաջին ուսումնական տարում ինստիտուտն ուներ շուրջ 16 դասախոս և 100 ուսանող (նրանց մեջ էր նաև ապագա մեծանուն բանաստեղծ Հովհ. Շիրազը): Հիմնադիր ռեկտոր Ս. Մովսիսյանին (1935-37թթ.) հաջողվեց կարճ ժամանակամիջոցում հավաքել դասախոսական փորձառու կազմ, ներգրավել քաղաքի դպրոցների հայտնի ուսուցիչների, նաև մայրաքաղաքից հրավիրել անվանի մասնագետների: Ինստիտուտը շուտով դարձավ լենինականցիների հպարտության առարկան, վերածվեց քաղաքի մտավորական կյանքի կենտրոնի:
Ներկայում Գյումրու Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտում բուհական ուսումնառություն է կազմակերպվում ավելի քան 30 մասնագիտությունների գծով:
Բակալավրատուրայի 28 մասնագիտությունների գծով ինստիտուտում իրականացվում է նաև հեռակա ուսուցում: Մագիստրոսական ուսուցում բուհում իրականացվում է 16 մասնագիտությունների գծով:
Ինստիտուտում առկա և հեռակա ուսուցմամբ սովորում են 6000-ից ավելի ուսանողներ` անվճար և վճարովի համակարգերում:
Ինստիտուտն ունի իր օրհներգը, զինանշանը և ոսկյա հուշամեդալը, որը Գիտական խորհրդի որոշմամբ հանձնվում է «ԳՊՄԻ պատվավոր պրոֆեսոր» շնորհին արժանացածներին:
Իր կենսագործունեության 80 տարիների ընթացքում մանկավարժական ինստիտուտը տվել է ավելի քան 20 000 շրջանավարտ, որոնց մեծ մասը նվիրվել է դպրոցին, պատվախնդրորեն կրել և այժմ էլ կրում է մանկավարժի վեհ կոչումը: Նրանք դպրոցի հազարավոր փորձաշատ կամ նորաթուխ ուսուցիչներ են, հարյուրների հասնող վաստակավոր մանկավարժներ, որոնցից շատերն արժանացել են հասարակության բարձր գնահատանքին, ամենատարբեր պատվավոր կոչումների ու կառավարական պարգևների:

ՌԵԿՏՈՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ` Ե. Սերոբյան
ՀԱՍՑԵ` Գյումրի, Պ. Սևակի 4
ՀԵՌԱԽՈՍ` (+374 312) 3 21 99; (+374 312) 6 94 94
ԷԼ.ՀԱՍՑԵ` [email protected]
ԿԱՅՔ` www.shsu.am

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.