Contests


Reading Olympiad - 2020 /
Rules
Հարգելի՛ մասնակիցներ,
կապված կորոնավիրուսի տարածման կանխարգելման և Հանրապետությունում տիրող իրավիճակի հետ` «Ընթերցման օլիմպիադա 2020» մրցույթի գրանցումն, ինչպես նաև իրականացումը կհետաձգվի անորոշ ժամկետով:
Օլիմպիադայի անցկացման կարգը
Օլիմպիադային մասնակցում են Հայաստանի և Արցախի Հանրապետությունների հանրակրթական դպրոցների 6-րդ դասարանի աշակերտները: Օլիմպիադան անցկացվում է երեք փուլով՝ դպրոցական, մարզային, հանրապետական:
Ուշադրությո´ւն
Օլիմպիադան նախատեսված է միայն ՀՀ և ԱՀ հանրակրթական դպրոցների 6-րդ դասարանի աշակերտների համար:
Օլիմպիադային մասնակցելու համար անհրաժեշտ է, որպեսզի աշակերտները 2020թ.-ի մարտի 12-ից մինչև մարտի 23-ը ժամը 17:00-ն գրանցվեն www.dasaran.am կայքի համապատասխան բաժնում: Աշակերտը www.dasaran.am կայքում լրացնում է իր անունը, ազգանունը, հայրանունը, ծննդյան օրը, ամիսը, տարին, դպրոցը, դասարանը, հեռախոսահամարը, ծննդյան վկայականի համարը, գրանցման հասցեն և էլ. հասցեն:
Ուշադրությո´ւն
Եթե որևէ աշակերտ մասնակցի կամ նույնիսկ հաղթող ճանաչվի դպրոցական փուլում, բայց գրանցված չլինի www.dasaran.am կայքում, ապա նրա մասնակցությունը և հաղթանակը չեղյալ կհամարվեն (եթե աշակերտի տվյալները գրանցված չլինեն հարգելի պատճառով, գրանցումների ցուցակում դրանք կավելացվեն օլիմպիադայի ներկայացուցիչների կողմից):
Յուրաքանչյուր դպրոց նախապես կկազմի և կհաստատի դպրոցական փուլի ժյուրիի անդամների ցանկը:

ԴՊՐՈՑԱԿԱՆ ՓՈՒԼ
Դպրոցական փուլը կմեկնարկի 2020 թվականի մարտի 25-ին և կավարտվի ապրիլի 10-ին:
1.
Նախապես կազմված ժյուրիի անդամների ներկայությամբ աշակերտն իր ընտրած գրքից կկարդա հատված (առնվազն 10 տող):
2.
Ժյուրիի առավելագույն գնահատականին արժանացած աշակերտները կհրավիրվեն դպրոցական 2-րդ փուլին, որի ընթացքում կընթերցեն նույն ծավալի հատված, բայց այս անգամ համապատասխան գիրքը կընտրի ժյուրին:
3.
Դպրոցական 2-րդ փուլի արդյունքներով 1-ին և 2-րդ տեղերն զբաղեցրած աշակերտներն իրավունք կստանան մասնակցելու «Ընթերցման օլիմպիադա – 2020»-ի մարզային փուլին:
Ուշադրությո´ւն
Աշակերտի ընտրած և հանձնաժողովի առաջարկած գրքերը պետք է լինեն օլիմպիադայի կազմկոմիտեի կողմից նախապես ներկայացված ցանկից:
Դպրոցական փուլում հանձնաժողովը կազմվում է հետևյալ սկզբունքով՝
1.
Գյուղական համայնքների դպրոցներում՝ դպրոցի ուսմասվարը, հայոց լեզվի և գրականության 1 ուսուցիչ, դպրոցի գրադարանավարը, համայնքի գրադարանավարը:
2.
Քաղաքային համայնքների դպրոցներում՝ դպրոցի ուսմասվարը, հայոց լեզվի և գրականության 2 ուսուցիչ, դպրոցի գրադարանավարը:
3.
Երևանի դպրոցներում՝ դպրոցի ուսմասվարը, հայոց լեզվի և գրականության 2 ուսուցիչ, դպրոցի գրադարանավարը, Հայաստանի գրողների միության ներկայացուցիչը:
Դպրոցական փուլի բոլոր հաղթողներին կտրվեն մրցանակներ, որոնք կհանձնվեն մարզային փուլում:
Գնահատման կարգը
Աշակերտի կողմից ընտրված գրքից կարդալու փուլում կտրվի առավելագույնը 10 միավոր, հանձնաժողովի առաջարկած գրքից կարդալու փուլում կրկին կգործի գնահատման 10 միավորանոց համակարգը: Վերջնական գնահատականը երկու փուլերի գնահատականների հանրագումարն է:
Գնահատման չափանիշները
Սահուն ընթերցում – 3 միավոր
Ճիշտ շեշտադրում – 2 միավոր
Արտահայտչականություն – 2 միավոր
Գիրքն ամբողջապես ընթերցած լինել - 3 միավոր
Ուշադրությո´ւն
Հավասար միավորների դեպքում ժյուրին կառաջարկի կարդալ ևս մեկ հատված:
Դպրոցական փուլի հաղթողների անունները ժյուրիի նախագահը մինչև 2020 թվականի ապրիլի 17-ը կլրացնի www.dasaran.am կայքում:

ՄԱՐԶԱՅԻՆ ՓՈՒԼ
Մարզային փուլը կանցկացվի 2020 թվականի ապրիլի 27-ից մայիսի 10-ը:
1.
Մարզային փուլին կմասնակցեն դպրոցական փուլում 1-ին և 2-րդ տեղ գրաված աշակերտները: Երևան քաղաքի դպրոցների դեպքում Մարզային փուլին մասնակցում են տվյալ վարչական շրջանների դպրոցների հաղթողները:
2.
Նախապես կազմված և օլիմպիադայի կազմկոմիտեի կողմից հաստատված ժյուրիի անդամների ներկայությամբ աշակերտն իր ընտրած գրքից կկարդա հատված (առնվազն 10 տող):
3.
Ժյուրիի առավելագույն գնահատականին արժանացած աշակերտները կհրավիրվեն մարզային 2-րդ փուլին, որտեղ կընթերցեն նույն ծավալի հատված, բայց այս անգամ համապատասխան գիրքը կընտրի ժյուրին:
4.
Մարզային փուլում 1-ին, 2-րդ և 3-րդ տեղերը գրաված աշակերտներն իրավունք կստանան մասնակցելու «Ընթերցման օլիմպիադա – 2020»-ի հանրապետական փուլին:
5.
Մարզային փուլի հաղթողներին կտրվեն մրցանակներ, որոնք կհանձնվեն հանրապետական փուլի ժամանակ:
Մարզային փուլը կանցկացվի օլիմպիադայի կազմկոմիտեի կողմից նախապես ընտրած քաղաքում (օրը և վայրը ճշտել մարզպետարանների կրթության բաժիններից), Երևանում՝ Էլիթ Պլազա բիզնես կենտրոնի 2-րդ հարկում (հասցե` ք. Երևան, Մ․ Խորենացի 15), (օրը և ժամը ճշտել Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչությունից):
Ուշադրությո´ւն
Մարզային փուլում աշակերտի ընտրած և հանձնաժողովի առաջարկած գրքերը պետք է լինեն կից գրքերի ցանկից:
Մարզային փուլում հանձնաժողովում ընդգրկված են լինելու մարզպետարանի կրթության բաժնի պետը, Հայաստանի գրողների միության մարզային բաժանմունքի նախագահը, մարզի յուրաքանչյուր տարածաշրջանից մեկական ուսուցիչ, օլիմպիադայի կազմկոմիտեյի 2 ներկայացուցիչ: Երևան քաղաքի հանձնաժողովը կազմվում է համապատասխանաբար նույն սկզբունքով՝ վարչական շրջանների ներառմամբ:
Գնահատման կարգը
Աշակերտի կողմից ընտրված գրքից կարդալու փուլում կտրվի առավելագույնը 10 միավոր, հանձնաժողովի առաջարկած գրքից կարդալու փուլում կրկին կգործի գնահատման 10 միավորանոց համակարգը: Վերջնական գնահատականը երկու փուլերի գնահատականների հանրագումարն է:
Գնահատման չափանիշները
Սահուն ընթերցում – 3 միավոր
Ճիշտ շեշտադրում – 2 միավոր
Արտահայտչականություն – 2 միավոր
Գիրքն ամբողջապես ընթերցած լինել – 3 միավոր
Ուշադրությո´ւն
Հավասար միավորների դեպքում ժյուրին կառաջարկի կարդալ ևս մեկ հատված:
Մարզային փուլի հաղթողների անունները ժյուրիի նախագահը մինչև 2020 թվականի մայիսի 20-ը կլրացնի www.dasaran.am կայքում:

ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՓՈՒԼ
Հանրապետական փուլը կանցկացվի 2020թ․-ի մայիսին (օրվա և վայրի մասին կտեղեկացվի լրացուցիչ)։
1.
Հանրապետական փուլին կմասնակցեն մարզային փուլում 1-ին, 2-րդ և 3-րդ տեղերը գրաված աշակերտները:

Աշակերտին ուղեկցող անձի (ծնող(ներ) կամ այլ մտերիմ, բարեկամ) ներկայությունը, ինչպես նաև աշակերտի անձը հաստատող փաստաթղթի առկայությունը պարտադիր են:

2.
Նախապես կազմված ժյուրիի անդամների ներկայությամբ 1-ին փուլում աշակերտն իր ընտրած գրքից կկարդա հատված (առնվազն 10 տող):
3.
Հանրապետական 2-րդ փուլում աշակերտները կընթերցեն նույն ծավալի հատված, բայց այս անգամ համապատասխան գիրքը կընտրի ժյուրին:
Ուշադրությո´ւն
Հանրապետական փուլում աշակերտի ընտրած և հանձնաժողովի առաջարկած գրքերը պետք է լինեն կից գրքերի ցանկից:
Հանրապետական փուլում հանձնաժողովում ընդգրկված են լինելու Քաղաքապետարանի կրթության բաժնի պետը, Հրատարակիչների ասոցիացիայի, Գրականության ինստիտուտի, Լեզվի ինստիտուտի, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Հայաստանի գրողների միության, «Անտարես» հրատարակչության և Dasaran կրթական ծրագրի ներկայացուցիցչներ։
Գնահատման կարգը
Աշակերտի կողմից ընտրված գրքից կարդալու փուլում կտրվի առավելագույնը 10 միավոր, հանձնաժողովի առաջարկած գրքից կարդալու փուլում կրկին կգործի գնահատման 10 միավորանոց համակարգը: Վերջնական գնահատականը երկու փուլերի գնահատականների հանրագումարն է:
Գնահատման չափանիշները
Սահուն ընթերցում – 3 միավոր
Ճիշտ շեշտադրում – 2 միավոր
Արտահայտչականություն – 2 միավոր
Գիրքն ամբողջապես ընթերցած լինել – 3 միավոր
Ուշադրությո´ւն
Հավասար միավորների դեպքում ժյուրին կառաջարկի կարդալ ևս մեկ հատված:
Հանրապետական փուլի հաղթողների անունները կհրապարակվեն www.dasaran.am կայքում:

Մարզային և Հանրապետական փուլերի հաղթողները կպարգևատրվեն մրցանակներով և արժեքավոր նվերներով:
Կազմակերպիչներ՝