Երևան քաղաքի պատմության թանգարան
Մի ցուցանմուշի պատմություն
Քաղաքային դումա


1870թ.կանոնադրության համաձայն 1879թ. հոկտեմբերի 1-ին Երևանում հանդիսավոր պայմաններում բացվում է նորընտիր քաղաքային դուման (դումայի շենքը գտնվել է Խորենացի և Նալբանդյան փողոցների հատման անկյունում՝ ներկայիս « Կոնգրես» հյուրանոցի տեղում):Դուման ընտրվում էր 4 տարին մեկ անգամ ընտրական ժողովների կողմից:Ձայնի իրավունք ուներ այն քաղաքացին ,որ կբավարարեր հետևյալ պահանջները՝ ռուսահպատակ է ,ուներ 25-ից ոչ պակաս տարիք և ուներ քաղաքում անշարժ գույք, առևտրական կամ արդյունաբերական ձեռնարկություն:
Դումայի անդամները կոչվում էին «Ձայնավորներ», որոնց թիվը կազմում էր 50-60 հոգի:
Քաղաքային դումայի նիստերը նախագահում էր քաղաքագլուխը: