Երևան քաղաքի պատմության թանգարան
Նորություններ
Ամփոփվել է «Էրեբունի-Երևան - 2800» խաղ-մրցույթը

Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանը Երևան քաղաքի պատմության թանգարանի հետ համատեղ «Կրթամշակութային համագործակցություն» ծրագրի շրջանակում անցկացրել է «Էրեբունի-Երևան - 2800» խաղ-մրցույթը: «Երևան դարձած իմ Էրեբունի» կարգախոսով մրցույթին մասնակցել են գրադարանի մասնաճյուղերի պատանի ընթերցողներից կազմված թիմերը: Հարցերն առնչվել են մայրաքաղաքի հիմնադրմանը և պատմությանը:

Երևանի պատմության թանգարանում կազմակերպված եզրափակիչ փուլում հաղթանակի համար պայքարել է երեք թիմ: Մրցույթի հաղթող է դարձել Ավ. Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանի մանկական գրականության բաժնի «Խալդի» թիմը: Առաջին երեք հորիզոնականները զբաղեցրած թիմերն արժանացել են պատվոգրերի և «Երևան 2800» գիրք-ալբոմների: Մասնակից թիմերն էլ խրախուսվել են հավաստագրերով: 
Խաղ-մրցույթի հանձնախմբի անդամները շնորհավորել են թիմերին և ընդգծել, որ մայրաքաղաքի 2800-ամյա պատմության մասին գիտելիքների պաշարը սերունդներին փոխանցելը կարևոր առաքելություն է: