Երևան քաղաքի պատմության թանգարան
Նորություններ
Արա Խաչադուրյանը Երևան քաղաքի պատմության թանգարանում:

«Խաղաղության վազք» անվանմամբ նախաձեռնության հեղինակ Արա Խաչադուրյանը, ով օրական վազելով 50 կմ և անցնելով 8 երկրի 150 քաղաք, Մարսելից հասել է Հայաստան, հյուրընկալվել է Երևանի քաղաքապետարանում և այցելել Երևան քաղաքի պատմության թանգարան: 
Մոտ 5000 կմ տարածությունը վազքով հաղթահարելու նախաձեռնությունը նրա հերթական մտահղացումն է, որին նախորդել էր 2016թ. աշխարհի ամենաբարձր գագաթը՝ Էվերեստը, նվաճելը: