Երևան քաղաքի պատմության թանգարան
Երևանը Հայ Երգարվեստում
Yerevan

 Երևան

Հ. Մանասերյան


Թե  որ հոգնես ճամփաներից,

Դու Երևան եկ նորից,

Թե կարոտ ունես անսահման,

Դու նորից ե՛կ Երևան:

      Երևա՜ն , Երևա՜ն, Երևա՜ն իմ սիրուն,

      Երևա՜ն, քո ճամփեքին թո՛ղ լինի հավերժ գարուն:

Թե որ ցանկաս տեսնել հրաշք,

Տեսնել հրաշք մի քաղաք,

Մի՛ վարանիր և անպայման

Դու հպարտ ե՛կ Երևան:

       Երևա՜ն,Երևա՜ն,Երևա՜ն սիրելիս,

       Երևա՜ն, ողջ աշխարհքը քեզ տեսնելու է գալիս:

Թե կամենաս տեսնել հայի,

Տեսնել հայը երջանիկ,

Դե շտապի՛ր դու էլ տեսնել

Երջանկության հայրենիք:

      Երևա՜ն, Երևա՜ն, Երևա՜ն իմ չքնաղ,

      Երևա՜ն, քո շուրթերին հավերժ խինդ կա ու ծիծաղ: