Երևան քաղաքի պատմության թանգարան
Երևանյան խճանկար
Երևանի Կասկադը՝ կենդանի պատմություն


«Կասկադ» ասելով, հասկանում ենք ոչ միայն Կասկադի աստիճանները, այլև ողջ հարակից տարածքը՝ Ալեքսանդր Թամանյանի  արձանը, Թամանյանի պուրակը, Իսահակյանի փողոցը, Կասկադի տարածքին հարող Մոսկովյան փողոցի և Մաշտոցի պողոտայի հատվածները:

«Կասկադի» հեղինակները՝ ճարտարապետներ Ջիմ Թորոսյանը,Սարգիս Գյուզադյանը և Ասլան Մխիթարյանը ավարտեցին 1924թ.-ի Ալ. Թամանյանի նախագծած Երևանի գլխավոր հատակագծի հորնվածքային առանցքը, այսպես կոչված,«Հյուսիսային Ճառագայթը», որը հատում է քաղաքը՝ հյուսիս-հարավ ուղղությամբ:

Կասկադի աստիճանների թիվը՝ 572 է:

Կասկադի հիմքից մինչև գագաթ՝ 302մ է:

Հետագայում մրցույթ հայտարարվեց՝ Կասկադի վերնամասում թանգարան կառուցելու համար:2009թ. նոյեմբերին պաշտոնապես բացվեց Գաֆեսճյան արվեստի կենտրոն,որն առաջարկում է ցուցահանդեսների և ծրագրերի լայն բազմազանություն:Կենտրոնի ցուցանմուշների մեծամասնությունը՝ Ջ. Գաֆեսճյանի ժամանակակից արվեստի անձնական հավաքածուից է: