Երևան քաղաքի պատմության թանգարան
Մի ցուցանմուշի պատմություն
Սվաստիկա

Հավերժության խորհրդանիշի նախատիպը համարվող  սվաստիկան՝ կեռ խաչը, շատ ժողովուրդների  մոտ կապվում  է արևի պաշտամունքի հետ:  Հայերն այն համարում  են Ար, Արարիչ Աստծո  խորհրդանիշը: Սվաստիկան խորհրդանշում է երջանկություն, բարեբախտություն, այն իր աջ և ձախ պտույտներով կրում է ծնունդի և մահվան, արիության  և կատարելության խորհուրդը:

      Հայկական լեռնաշխարհում կեռխաչերը հանդիպում են հնագույն ժայռապատկերներում, այնուհետև լինելով բրոնզեդարյան հիմնական զարդանախշերից մեկը՝  պատկերվել են զանազան առարկաների՝ կավամանների, գնդասեղների, դաշույների և այլոց վրա: Հետագայում ենթարկվելով ձևափոխությունների  կեռխաչը ստացել է առավել  բարդ ձևեր: