Երևան քաղաքի պատմության թանգարան
Մի ցուցանմուշի պատմություն
Ակլատիզ

     Եկեք այս անգամ  ավելի  մանրամասն  ծանոթանանք Ակլատիզի հետ, որը Մեծ պասի ծիսական տիկնիկներից է: Հայաստանի տարբեր շրջաններում տարբեր էին Ակլատիզի անվանումները՝ Ֆռիկ, Մեծպաս, Ախլոճ, Խուլուճիկ և այլն: Ակլատիզի վրա ամրացվում են 7 փետուրներ, որոնք խորհրդանշում են պասի 7 շաբաթները: Շաբաթը լրանալուն պես մեկ փետուր հանում էին: Ակլատիզը հսկում էր, որպեսզի ոչ ոք չխախտեր Մեծ պասը, հակառակ դեպքում նա  կպատժեր  քարեր նետելով և վառելով բերանը կծու տաքդեղով: Չնայած, որ Ակլատիզը հատկապես երեխաների մոտ ահ ու սարսափ տարածելու գործառույթ ուներ, այնուամենայնիվ նա  դրական  կերպար էր: Ժողովուրդը նրան շատ էր սիրում: