Երևան քաղաքի պատմության թանգարան
Երևանյան խճանկար
Անգլիական այգի

«Անգլիական այգին»,որը երևանցիների ամենասիրած վայրերից էր բացվեց 1910թ.-ին :

 Խորհրդային  կարգերի հաստատվելուց հետո «Անգլիական այգին» վերածվեց զոհված հեղափոխականների պանթեոնի և վերանվանվեց 26 կոմիսարների անունով, որը կրճատվելով անվանվեց «Կոմայգի»:Իսկ 1997թ. կրկին անվանափոխվեց Անգլիական այգի:

 Անգլիական այգին գտնվել է ներկայիս Գ. Լուսավորչի,Մ. Խորենացու և Իտալիայի փողոցների միջև(6հա): Ժամանկին, երբ այգին անխնամ էր պատկանում էր ,քաղաքային վարչությանը:Քաղաքագլուխ Հովհաննես Մելիք- Աղամալյանի անմիջական ծախսերով այգու բարեկարգման համար ծառեր բերվեցին Ռուսաստանից և Լեհաստանից:Դրանք հիմնականում կաղնու ծառեր էին, որոնք բարձր էին ,ստվարախիտ և շուտ ընտելացան Երևանի բնապայմաններին: Եվ այդպես այգին կառուցվեց ու բարեկարգվեց ևվրոպական ձևով,և դա էր երևի պատճառը,որ կոչվեց «Անգլիական այգի»:Նմանատիպ այգիները առաջացել են 17-18-րդ-դդ. Անգլիայում: Չնայած վարկածներից մեկի համաձայն այգին կոչվել է Անգլիական այն պատճառով ,որ նրան վերևից նայելիս այգին Անգլիայի դրոշի տեսքն ունի, ասում են այդտեղից էլ առաջացել է նրա անվանումը:



Այսօր Երևան քաղաքի պատմության թանգարանում կբացվի ցուցահանդես «ԵրևանՈԻՀԻ» խորագրով,նվիրված կանանց միամսյակին: Ցուցահանդեսը կգործի միչ ապրիլի 10-ը: Հեղինակը ոսկերիչ, դիզայներ Նուռն է(Արման Դավթյան):

Առաջին անգամ նրան Նուռ են անվանել մանկության տարիներին,այն բանից հետո, երբ մի մանկական ներկայացման մեջ նա խաղացել է այդ մրգի դերը:Տարիներ անց այդ մականունը վերադարձավ նրա մոտ:Հետաքրքիրն այն է,որ Նուռը նուռ ուտել չի սիրում:Դիզայների ասելով նա ցանկանում է ,որ իր աշխատանքների մեջ ամեն ոք տեսնի նուռ:

 Նրա հեղինակած գործերից  են նաև «Միսս Հայաստան» և «Միսս Անդրկովկաս» թագերը:Նրա քանդակներց «Հանճարը» ստացել է  Գրան-պրի: