Երևան քաղաքի պատմության թանգարան
Նորություններ
ԵրևանՈՒՀԻ

Այսօր Երևան քաղաքի պատմության թանգարանում կբացվի ցուցահանդես «ԵրևանՈԻՀԻ» խորագրով,նվիրված կանանց միամսյակին: Ցուցահանդեսը կգործի միչ ապրիլի 10-ը: Հեղինակը ոսկերիչ, դիզայներ Նուռն է(Արման Դավթյան):

Առաջին անգամ նրան Նուռ են անվանել մանկության տարիներին,այն բանից հետո, երբ մի մանկական ներկայացման մեջ նա խաղացել է այդ մրգի դերը:Տարիներ անց այդ մականունը վերադարձավ նրա մոտ:Հետաքրքիրն այն է,որ Նուռը նուռ ուտել չի սիրում:Դիզայների ասելով նա ցանկանում է ,որ իր աշխատանքների մեջ ամեն ոք տեսնի նուռ:

 Նրա հեղինակած գործերից  են նաև «Միսս Հայաստան» և «Միսս Անդրկովկաս» թագերը:Նրա քանդակներց «Հանճարը» ստացել է  Գրան-պրի: