Երևան քաղաքի պատմության թանգարան
Երևանյան խճանկար
Կենտրոնական թաղ և Քարհանք

Արդեն գիտենք, որ Երևանը բաժանված է եղել երեք խոշոր թաղերի:Կոնդի մասին մենք արդեն գիտենք :Իսկ մյուս երկու թաղերի մասին կտեղեկանանք այս նյութի միջոցով:

  Հին քաղաքը կամ պարզապես քաղաքը զբաղեցրել է քաղաքի հյուսիս-արևելյան մասը (ներկայիս Մոսկվա կինոթատրոնի շենքի շրջակայքը) և քաղաքի ամենաբարեկարգ թաղն է եղել:Որպես քաղաքի կենտրոն՝ այստեղ են կառուցվել առաջին տները և հաստատվել առաջին բնակիչները:

Երրորդ թաղը կոչվել է քարհանք, որը գտնվել է քաղաքի հարավ-արևելյան մասում:

Քարհանք (երկաթաղբյուր,կամ Դամիր -Բուլաղ) թաղամասն անունը ստացել է մոտակա քարհանքից, որտեղից քարը տեղափոխում էին քաղաքի կենտրոն՝ Շահար: Քարհանքը ընդգրկում էր Նորքի բլրի ստորոտը՝ Գետառի ձախափնյակը:

Հետագայում քաղաքն ընդարձակվեց շրջակա գյուղերի հաշվին:Առաջինը քաղաքին միացվեց Ձորագյուղը, որը հայտնի է նաև «Խնկլո ձոր» և «Դարաքյանդ» անուններով: