Երևան քաղաքի պատմության թանգարան
Երևանյան խճանկար
Ղանթար

Այսօրվա նյութը պատմում է մեզ Երևանի ամենամեծ շուկայի՝Ղանթարի  մասին: Ղանթարը գտնվել է ներկայիս Մանկական զբոսայգու տարածքում:Ղանթար արաբերեն նշանակում է շուկայի  մեծ կշեռք: Այստեղ էին  գտնվում Երևանի ամենամեծ կշեռքը՝ ղանթարը և ամենափոքրը՝ միրզան, որոնք պատկանում էին  քաղաքի վարչությանը: Քաղաքի մեծածախ առևտուրը հենց այդ կշեռքով էր կատարվում ,և կշռելու  մենաշնորհը կշեռքի տիրոջն էր պատկանում:Հետագայում այստեղ շուկա կառուցվեց ,որը նույնպես Ղանթար կամ Ղանթարի տակ անուններով էր հայտնի : Այս թաղի մասին մեր օրերում  սոսկ հիշողություն է պահպանվել: