Երևան քաղաքի պատմության թանգարան
Երևանյան խճանկար
ՑԱՐՍԿԱՅԱ ԿԱՄ ԱՐԱՄԻ ՓՈՂՈՑ

Սիրելի dasaran.am-ցիներ գիտե՞ք արդյոք թե Արամի փողոցը հնում ինչու է կոչվել Ցարսկայա:

 Փողոցը բացվել է 1837թ. և անվանվել է Ցարսկայա փողոց՝ ի պատիվ Նիկոլայ 1-ին ցարի, ով այդ ժամանակաշրջանում այցելել է Երևան: Այդ այցելություններից մեկի ժամանակ շատ է ցանկացել տեսնել Մասիս սարը,բայց քաղաքը երեք օր անընդմեջ ամպամած է եղել և նա ասել է .« Մասիս սարը  բախտ չունեցավ  տեսնել ինձ ,տեսնես նորից նրան բախտ կվիճակվի՞ տեսնել ինձ»:

1919թ. Առաջին հանրապետության  արտաքին գործերի նախարար Արամ Մանուկյանի մահից հետո փողոցը վերանվանվում է նրա անունով:Հայաստանում խորհրդային կարգերի հաստատումից հետո կոմունիստները փողոցը 1921թ. վերանվանում են Սուրեն Սպանդարյանի անունով:1931թ. ,Հայաստանի անկախացումից հետո ,փողոցը պաշտոնապես կոչվեց Արամի փողոց: