Երևան քաղաքի պատմության թանգարան
Մի ցուցանմուշի պատմություն
ԳԵԹՍԵՄԱՆԻ ՄԱՏՈՒՌԸ

Սիրելի աշակերտներ ձեզ եմ ներկայացնում մի փոքրիկ ինֆորմացիա Գեթսեմանի մատուռի մասին: Մատուռը, որի տեղում այսօր գտնվում է Ալ. Սպենդիարյանի անվան ՕՊԵՐԱՅԻ և ԲԱԼԵՏԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԿԱԴԵՄԻԱԿԱՆ ԹԱՏՐՈՆԻ շենքը,կառուցվել է 12-13րդ դարերում: Արտաքինից սկզբնապես եղել է ուղղանկյուն քառանկյուն շինություն: Կենտրոնում ունեցել է գմբեթ, որը նստած է եղել ներսի չորս որմնասյուների վրա: Մատուռն ավերվել է 1679թ.-ի մեծ երկրաշարժի ժամանակ, որից հետո վերակառուցվել է բոլորովին նոր ձևով: Հիշատակություն կա, որ ժամանակին մատուռը նորոգելիս հայտնաբերել են մի դամբարան, ուր թաղված է եղել Երուսաղեմ ուխտի գնացած մի նշանավոր մարդ: Այդ պատճառով էլ մատուռը հետագայում կոչել են Գեթսեմանի: Ըստ Աստվածաշնչի Գեթսեմանի այգին այն վայրն էր, որտեղ Քրիստոսը հրաժեշտ տվեց երկրային կյանքին: