Երևան քաղաքի պատմության թանգարան
Մի ցուցանմուշի պատմություն
Ձիաքարշ

Սիրելի dasaran.am-ցիներ ձեզ եմ ներկայացնում մի հետաքրքիր պատմություն մեր քաղաքի առաջին տրանսպորտի միջոցներից մեկի՝ ձիաքարշի մասին: Ձիաքարշն առաջին փոխադրամիջոցներից մեկն էր, որը շահագործման է հանձնվում 1906թ. սեպտեմբերի 17-ին: Այն ուներ երկու գիծ՝ առաջինը ներկայիս Շահումյան հրապարակի մոտից բարձրանում էր մինչև Աբովյան փողոցի վերջը, իսկ մյուսը ներկայիս Խորենացի փողոցից գնում էր մինչև երկաթուղային կայարան:

  Ձիաքարշը երկաթյա ռելսերով ընթացող մի ծածկակառք էր՝ հինգից վեց շարք երկար նստարաններով: Մուտքը կողքից էր, առջևում նստում էր կառապանը, հետևի մասում՝ տոմսավաճառը: Ձիաքարշի առջևից ու հետևից կախված էին լապտերները և զանգը, որով ազդարարում էին յուրաքանչյուր կանգառը: Ուղևորների թիվը սահմանափակ էր (28 հոգուց ոչ ավելի), վագոնները փոքր էին ու անշուք: Ձիաքարշն իր անհարմարավետության և դանդաղաշարժության պատճառով չէր կարող պատշաճ սպասարկել բնակչությանը, որի հետևանքով աշխատում էր վնասով:

 Ահա թե ինչ էր գրում ձիաքարշի մասին երգիծաբան Փալանդուզ Մկոն  <<Երևանյան պատմություններ>>  թերթում.

                                                      Ճռճռացող արաբա

                                                     Ամեն բանդ խարաբա

                                                      Ճամփի կեսին կանգնել ես

                                                     Ոչ ճար կտաս, ոչ ճամփա: